National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
27.02.2022
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում
1 / 1

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ փետրվարի 24-25-ը տեղի ունեցած ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը: Ելույթ ունենալով Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում՝ պատգամավորը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

ավաղ, Ադրբեջանի պատվիրակությունը երբեք չի խուսափում միջազգային հարթակներում կեղծել պատմությունն ու տարածել ապատեղեկատվություն:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված նոր իրողությունների վրա:

Ես, իսկապես, հավատում եմ, որ ԵԱՀԿ-ի շահերից եւ պատասխանատվությունից է բխում բարձրաձայնել եւ բացահայտել այն  հանցագործությունները եւ միջազգային իրավունքի խախտումները, որոնք ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում իրականացվել են  հայ ժողովրդի նկատմամբ: Ցավոք, ԵԱՀԿ-ն եւ նրա անդամ երկրները գերադասեցին լռել՝ չդատապարտելով եւ չկանխելով Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան: Եւ այս ձախողումը նոր բռնություններ եւ ուժի գործադրման նոր հնարավորություններ ծնեց:

Անվտանգությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակենսական խնդիրը:

Շուրջ 10 ամիս ադրբեջանական զորքերը, հատելով ՀՀ պետական սահմանը, շարունակում են օկուպացված պահում Հայաստանի տարածքները: Եւ կրկին ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր չդատապարտեց Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ այս ոտնձգությունները:

Մարդկային զոհերի կողքին ահռելի են նաեւ մշակութային կորուստները: Ադրբեջանի? էթնիկ զտումների եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի բնակչությանը: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման եւ գիտական զեղծարարության դեպքերը շարունակական են:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական պատմամշակութային մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դեմ»:

Բայց ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով անգամ միջազգային դատարանի որոշումը, ստեղծել են աշխատանքային խումբ, որը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու  նպատակ է հետապնդում:

Թուրքադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մոտ 90 հազար հայեր են տեղահանվել, այդ թվում՝ Շուշիից եւ Հադրութի շրջանից  ու ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում: Հազարավոր կանայք եւ երեխաներ ամեն օր բախվում են  հումանիտար ճգնաժամի հետեւանքներին: Հակառակ եռակողմ հրադադարի համաձայնագրին՝ նրանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր չի իրականացվում, քանի որ այդ տարածքները այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Հարգելի գործընկերներ, Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն: Եթե մենք նվիրված ենք եւ ազնիվ մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու մեր մտադրություններում, ապա պետք է հրատապ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի եւ պատերազմի միջոցով: Հակամարտությունը սպասում է իր արդար լուծմանը, որը պետք է ներառի նաեւ Արցախի կարգավիճակի որոշումը:

Մենք կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ի կողմից ստացված մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար»:


27.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա ելույթ է ունեցել Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am