National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
05.03.2022
«Վազգեն Սարգսյանը Հայաստանի պատմության հպարտ էջեր է կերտել». ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան
1 / 9

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական եւ ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան:

Մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւորականներ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներն ու մարտական ընկերները:

Ավանդույթի համաձայն՝ պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությամբ է սկսվել Հայոց սպարապետի տարեդարձին նվիրված միջոցառումը: ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տեր-Մովսես վարդապետ Սարգսյանի աղոթքի եւ օրհնության խոսքից հետո ելույթներում ներկաներն արժեւորել են Սպարապետի անցած հաղթական ուղին, պատմել իրենց հուշերից:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խոսքով՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի խիզախությունների, հերոսությունների մասին շատ երկար կարելի է խոսել. «Բայց ամենակարեւոր եւ հիմնական գիծը, որ նկատել եմ նրա գործերում, իհարկե, նրա մեծ առաջնորդությունն է: Առաջնորդություն, որ պարփակում էր իր անսահման սերը հայրենիքի յուրաքանչյուր կտորի, ծառ ու քարի, ամենակարեւորը՝ մարդկանց նկատմամբ: Նա սիրում ու հոգ էր տանում յուրաքանչյուր զինվորի, հարազատի, մերձավորի մասին: Եւ առանց այդ սիրո անհնար է ունենալ բարձր առաջնորդություն ու օրինակ ծառայել իր զինվորի համար: Առաջնորդն առաջին հերթին կանգնում է իր զինվորների ոչ թե թիկունքում, այլ՝ առաջին շարքերում: Նա իր փորձով, ռազմական ու քաղաքական ուղիով ցուցադրել է իսկական առաջնորդի այն ամբողջ պատկերը, որի մասին կարող ենք կարդալ համաշխարհային գրականությունում: Վազգեն Սարգսյանը Հայաստանի պատմության հպարտ էջեր է կերտել»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանը, ողջունելով երիտասարդ երկրապահներին, ուժ, եռանդ, կարողություն եւ իմաստնություն է մաղթել:

Պատանի երկրապահների հանդիսավոր երթից հետո ներկաները  հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին: