Փետրվարի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը, որը քննարկեց մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրման հարցը ընթացիկ նստաշրջանում:
Հաշվի առնելով, որ կոալիցիայի միասնական թեկնածու Արմեն Հարությունյանի օգտին փակ, գաղտնի քվեարկության ընթացքում քվեարկել է քվեարկության մասնակիցների ճնշող մեծամասնությունը, որոշվեց կրկին առաջադրել նրա թեկնածությունը: