National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
10.02.2006
Երիտասարդական խորհրդարանի նիստ Ազգային ժողովում

Փետրվարի 10-ին տեղի  ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Համաձայն Երիտասարդական խորհրդարանի կանոնակարգի` նախագահ Նաիրա Թամամյանը նախագահությունը փոխանցեց Տիգրան Գրիգորյանին: Նա տեղեկացրեց, որ նիստի աշխատանքներին մասնակցում են 71 պատգամավորներ: Մինչ նիստի սկսվելը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը պատվոգիր հանձնեց Նիկոլ Աղբալյանի անվան երիտասարդական կազմակերպությանը:

Նաիրա Թամամյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի գործունեության հաշվետվությունը:

Օրակարգային հաջորդ հարցը` «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր: ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը երիտասարդ խորհրդարանականներին ներկայացրեց լոբբիստական գործունեության սկզբունքները, լոբբիստի պարտականությունները, լոբբիստի հավատարմագրմանխնդիրները: Պարոն Աբովյանը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբ, ուր ընդգրկված են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից, ՀՀ ԱԺ խմբակցություններից, կուսակցություններից, հ/կ-ներից ներկայացուցիչներ: ՀՀ արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը լրամշակման նպատակը հ/կ-ների գործունեությունը խոչընդոտող դրույթների նվազեցումն է:

ԱԺ պատգամավոր Արարատ Մալխասյանին հետաքրքրեց, թե օրինագծում հակակոռուպցիոն ռիսկերի բացառման ի՞նչ մեխանիզմներ են մշակված: ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի կարծիքով` օրինագիծը հակակոռուպցիոն ուղղվածություն ունի:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանականներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Ըստ տիկին Հակոբյանի` նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետբուհական կրթության համակարգում պետական պատվերի շրջանակներում ուսանած շրջանավարտները հիմնականում չեն համալրում բուհական մանկավարժական կադրերի կազմը։ Նրանց միայն 30%-ն է աշխատում այդ կազմակերպություններում։ Մինչդեռ բուհերում եւ գիտական կազմակերպություններում պրոֆեսորադասախոսական եւ գիտական կազմն ունի «ծերացման» միտում։ Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է օրենքի մակարդակով կարգավորել պետական միջոցների հաշվին մասնագիտացած անձանց բուհերի եւ գիտական կազմակերպությունների մանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմում համալրելու եւ նրանց զբաղվածությունն ապահովելու հարցը։

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Արթուր Պողոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը եւ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը պատասխանեցին երիտասարդ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդներ բարձրացրած հարցերն ու առաջարկություններ վերաբերում էին երիտասարդության գործազրկության, երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման,  գրական հայերենի անաղարտության պահպանման, գյուղական բնակավայրերում բժիշկ-մասնագետների պատրաստման, ծխախոտամոլության հետեւանքների, հայ մշակույթի օտարացման եւ այլ հիմնահարցերի:

Նիստի վերջում Արարատյան թեմի ներկայացուցիչ Հակոբ քահանա Խաչատրյանը երիտասարդներին բացատրեց Սուրբ Սարգսի եւ Տյառնընդառաջ տոների խորհուրդը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am