Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շրջել է ԱԺ շենքում եւ անակնկալ մատուցել կին պատգամավորներին, աշխատակազմի կանանց եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:
Շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է, որ սերն ու ուշադրությունն անպակաս լինեն նրանց կյանքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կնոջ ներկայությունը ոչ միայն գեղեցկացնում է աշխատանքային միջավայրը, այլեւ սթափեցնող ու պարտավորեցնող նշանակություն ունի: