National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
23.02.2006
Ոլորտը իրավական կարգավորման անհրաժեշտություն ունի

Փետրվարի 23-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ`  «Հայաստանի Հանրապետությունում թիկնազորային գործունեության իրավական կարգավորման հիմնախնդիրները» թեմայով:Լսումների մասնակցում էին պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ քննարկումները պայմանավորված են ոլորտի իրավական կարգավորման հասարակական հետաքրքրությամբ: Նշվեց, որ թիկնազորային գործունեություն են իրականացնում անհատ անձինք եւ անհատ անձանց անվտանգության ծառայություններ, ոչ պետական կառույցներ, թիկնազորային ծառայողների անունները հաճախ կապվում են կիսակրիմինալ գործունեության, քաղաքացիների նկատմամբ բռնարարքների կիրառման հետ: Պարոն Շահգելդյանը կարեւորեց ոլորտի կարգավորումը իրավական տեսանկյունից: Նա անդրադարձավ թիկնազորային գործունեությանն առնչվող անօրինական զենք կրելու հիմնահարցին: Նշվեց, որ բազմաթիվ երկրներ ընդունել են թիկնազորային գործունեության հիմնախնդիրները կարգավորող օրենքներ`  Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Ղազախստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Բուլղարիան եւ այլն: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաեւ մասնավոր անվտանգության ծառայությունների գործունեությանը, որոնք իրավական կարգավորման շրջանակներում առաջարկում են իրենց ծառայությունները, այդ թվում նաեւ պետական գերատեսչություններին: Տեղեկացվեց, որ ըստ վիճակագրական տվյալների` ԱՄՆ-ում պաշտպանության նախարարությունը 1994-2002 թվականներին ավելի քան  3000 անգամ պաշտոնապես օգտվել է այս կազմակերպությունների ծառայություններից: Նա կարեւորեց օրենքի ընդունումը, որը կնպաստի ոլորտը օրենսդրորեն վերահսկելի դարձնելուն: Ըստ պարոն Շահգելդյանի` օրենքի նախագիծը բարեփոխելու հնարավորություններ ունի, եւ նախագծի հեղինակները պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, օրենքի համահեղինակ Հրայր Կարապետյանը ներկայացրեց  « Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրե նքը, որը հեղինակել են նաեւ Մհեր Շահգելդյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Լեւոն Մկրտչյանը: Ըստ Հրայր Կարապետյանի` օրենքը ունի հասարակական մեծ պահանջ: Պարոն Կարապետյանը կարեւորեց օրենքի ընդունումը` նշելով, որ թիկնազորային ծառայությունը Հայաստանում բաժանված է 2 մասի` պետական համակարգում իրականացվող գործունեություն եւ թիկնազորային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնք գործում են առանց իրավական դաշտի: Օրենքի նպատակն է ապահովել միասնական պետական քաղաքականություն թիկնազորային գործունեության ոլորտում, օրենսդրորեն ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը եւ բարենպաստ հիմքեր ստեղծել դրա գործունեության համար: Հրայր Կարապետյանն ասաց, որ օրինագծում սահմանված են թիկնազորային գործունեության իրականացման իրավական հիմքերը եւ սկզբունքները: Օրինագիծըսահմանում է թիկնազորային (պահնորդական)  գործունեության կազմակերպման եւ իրականացման կարգը, նշված գործունեության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորում է թիկնազորային (պահնորդական)  գործունեությանհարաբերությունները` թիկնազորային գործունեության իրականացման իրավական հիմքերը, նպատակը, թիկնազորային գործունեության լիցենզավորումը, թիկնազորային գործունեություն իրականացնելիս  զենք ձեռք բերելու համար տրվող լիցենզիան, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ պահելու եւ կրելու համար տրվող թույլտվությունը, թիկնապահի իրավունքները, թիկնազորային  գործունեության իրականացման սահմանափակումները, ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները եւ սահմանները, հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը, թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի եւ կազմակերպություններում անվտանգության ծառայությունների (ստորաբաժանումների) ստեղծումը, վերահսկողությունը թիկնազորային գործունեության նկատմամբ եւ այլ իրավահարաբերություններ  :

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացնելով կառավարության բացասական դիրքորոշումը օրենքի նախագծի վերաբերյալ` նշեց, որ նման տեսակետը բացառապես կրում է հայեցակարգային բնույթ, որը հիմնված է այս ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների ունեցած անհաջող փորձի, ինչպես նաեւ նախագծում առկա մի շարք բացերի վրա, որոնց շտկումը միայն նախագծի շրջանակներում, անհնար է: Նշվեց, որներկայացված նախագիծը թիկնազորային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործողությունների օրինականության վերաբերյալ իրատեսական երաշխիքներ չի նախատեսում: Օրենքի նախագիծը ենթադրում է զենք կրելուիրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնում, ինչը հակասում է «Զենքի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաեւ օրենքի ընդունումով կառաջանան լրացուցիչ բարդություններ` կապվածզենքի շրջանառության վերահսկողության հետ: Պարոն Մահտեսյանը նշեց, որպահպանության շուկայում իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր դրա պահանջարկըմարզերում գրեթե չկա, իսկ Երեւանում` անհամեմատ ցածր է: ՀՀ ոստիկանության պահպանության վարչությունում թիկնազորային ծառայություններմատուցող առանձին վաշտի ստեղծման օրվանից պաշտպանության պայմանագիր կնքելու առաջարկությամբ դիմել են ընդամենը 36 անձ:

Արդարադատության փոխնախարար Արարատ Մալխասյանը իր խոսքում անդրադարձավ օրինագծի իրավական կողմին` նշելով, որ թիկնազորային պահակային գործունեությունընաեւ տնտեսական գործունեության տեսակ էեւ կանոնակարգելու անհրաժեշտությունը կա:

Լսումների ընթացքում հնչեցին կողմ եւ դեմ ելույթներ, եղան առաջարկություններ: Պատգամավոր Գագիկ Կոստանդյանի կարծիքով օրենքի ընդունումը վաղաժամ է, իսկ Հայաստանի թիկնապահների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Նազարյանի, «VIP անվտանգության համակարգեր» ընկերության նախագահ Հայկ Գաբոյանի եւ «Պահապան արծիվ» ՀԿ նախագահ ԱրսենԴավթյանի կարծիքով օրենքի ընդունումը անհրաժեշտություն է:

Ամփոփելով խորհրդարանական լսումները ` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ թիկնազորային գործունեության մասին օրենքի նախագծի ընդունումն այլընտրանք չունի եւկարեւորեց ոլորտի իրավական կարգավորումը` հավաստիացնելով, որ օրինագծի հեղինակները պատրաստ են աշխատելու նախագծի բարեփոխման ուղղությամբ:


23.02.2006
Օրհներգն ընտրելիս կարեւոր է հասարակական կարծիքը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 23-ի նիստում քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մեխակ Մխիթարյանի եւ Հովհաննես Մարգարյանի  ներկայացրած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» երկու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am