National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
24.02.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Փետրվարի 24 -ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, քննարկեց եւ որոշեց դրական եզրակացությամբ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » կառավա րության հեղինակած օրինագծերը, որոնք ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:Փոխնախարարընշեց, որ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են 1996 թ. ՀՀ օրենսդրության մեջ կատարված մի շարք փոփոխություններով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում կընդգրկվի « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Առաջարկվում է հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելու դեպքումնշանակել տուգանքսահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,իսկ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որըներկայացրեց ՀՀ ոստիկանության ծառայության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, հանձնաժողովի դրական եզրակացությամբ նույնպես կընդգրկվի ազգային ժողովի մեծ օրակարգում: Փոխոստիկանապետը նշեց, որ նախագիծը  նախապատրաստվել է  2004 թվականի ապրիլի 20-22-ը Հայաստանում գտնվող` Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ CPT)  նախնական զեկույցից բխող միջոցառումների շրջանակներում եւ նպատակ է հետապնդում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցնել Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ ձեւերի դեմ կոնվենցիայի  դրույթներին: Նախագծով սահմանվել է՝ հարցաքննությունների կատարման ընդհանուր կարգը, այդ թվում՝  հարցաքննության  տեւողությունը, հարցաքննության կանչելը,  հարցաքննվողի հանգստի եւ ընդմիջման իրավունքը, հարցաքննությանը ներկա գտնվող անձանց ինքնությունը, ինչպես նաեւ հարցաքննության  ընթացքի արձանագրման կարգը: Օրինագծովտրված է ձեռբակալման նպատակները, մանրամասն ներկայացված է քննչական կամ դատավարական գործողություննների   արձանագրության կազմելու կարգը, այդ թվում՝  դատավարական կամ քննչական գործողության ընթացքում կատարված լուսանկարահանումների, կինոնկարահանումների կամ այլ տեխնիկական միջոցների կիրառման արդյունքները արձանագրություններում ամրագրելը: Նախագծով վկային իրավունք է վերապահվում հարցաքննվել փաստաբանի ներկայությամբ:

Պարոն Մահտեսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: Նրա խոսքով օրինագիծընպատակ ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնելեվրոպական փորձագիտական եզրակացությանը, ինչպես նաեւ վերացնել «Ոստիկանության մասին» եւ 2002 թվականի հուլիսին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա հակասությունները: Նախագծով  հստակեցվել են ոստիկանության խնդիրները, գործունեության սկզբունքները, հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ուսումնական հաստատությունների սովորողներին, փորձաշրջան, վերապատրաստում անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելու հիմքերը, ոստիկանության գործունեության նկատմամբ հսկողություն, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը, ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ այլն: Պարոն Մահտեսյանը նշեց նաեւ, որ օրինագիծը համաձայնեցվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության եւ պաշտպանության նախարարության հետ:

Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ  «Ռազմական ոստիկանության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ,«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, քննարկվեց եւ որոշում կայացվեց դրական եզրակացությամբ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺչորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2001թ. նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին»կոնվենցիան եւ 2003 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի  «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական եւ քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը, որոնք ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2003 թվականի հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, որով ՀՀ-ը ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իր տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության համար, կազմել եւ պարպերաբար նորացնել իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր տարրերի մեկ կամ մի քանի ցուցակ, նշանակել կամ հիմնադրել ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար իրավասու մարմիններ եւ այլն:

2002 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ 1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում ստորագրված «Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին» միջազգային կոնվենցիան եւ դրա փոփոխության արձանագրությունը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահիտեղակալ Գագիկ Խաչատրյանը:

Քննարկված միջազգային պայմանները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հան ձնաժողովի նիստ ում , որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, քննարկվեցկառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ըստ նրա` օրենքի նախագծի ընդունման նպատակն է պաշտպանել սպառողների իրավունքները եւ ապահովել բնակչությանը որակյալ բժշկական օգնությ ուն եւ սպասարկ ում: Նշվեց, որ ներկայումս ԶԼՄ-ներով եւ գովազդային վահանակների միջոցով գովազդվում են համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական օգն ություն եւ սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, հեքիմներ, բժշկական կրթություն չունեցող անձինք: Գովազդվում են նաեւ բուժման այնպիսի մեթոդներ, որոնք մշակված են բնակչությանը խաբելու եւ ծանր ու անբուժելի հիվանդներից մեծ գումարներ ստանալու նպատակ: Ըստ պարոն Հակոբյանի` սպառողներին թյուրիմացության մեջ գցող գովազդը կանխելու նպատակով մշակվել է օրինագիծ, որով գովազդի վրա պարտադիր պետք է նշվի լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության, դեղի գրանցման համարը, լիցենզավորված սուբյեկտի գովազդի համարը` բացառելով չլիցենզավորված սուբյեկտների եւ չգրանցված դեղերի գովազդը:

ՀՀ կառավարության հեղինակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը ներկայացրեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Անահիտ Գալստյանը: Տիկին Գալստյանը նշեց, որ դեռեւս օրենսդրորեն կարգավորված չեն գրադարանների հիմնական գործունեությամբ առաջացող իրավահարաբերությունները պետության, գրադարանի եւ քաղաքացիների միջեւ: Ապակենտրոնացման սկզբունքի կիրառմամբ դադարել են գործել միջգրադարանային կապերը, որի հետեւանքով մարզերում ազգաբնակչությունը զրկվել է տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Նշվեց, որ նախագծում ամրագրվում են գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում յուրաքանչյուր անձի հավասար իրավունքների իրականացումն ապահովող սկզբունքները եւ պահանջները, որոնք ընդհանուր են եւ հավասարապես կիրառելի գրադարանների համար: Օրենքի գործողության ոլորտը ներառում է միայն հանրային եւ հանրամատչելի գրադարանները: Այն չի տարածվում մասնավոր հատվածի վրա, քանի որ մասնավոր անձի կամ կազմակերպության հիմնադրած գրադարանը գործում է հիմնադրի պայմաններով` գրադարանների օգտվողների եւ հավաքածուի օգտագործման որոշակի սահմանափակումներով:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա`  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված արտոնությունը պետք է վերաբերվի միայն բռնադատվածներին, այլ ոչ թե բռնադատվածների առաջին հերթի ժառանգներից մեկին: Պարոն Հարությունյանը նշեց, որ բռնադատվածներին իրավունք վերապահող արտոնություններից օգտվելու նկատառումով նրանց նկատմամբ նախատեսվել են ժամկետների վերանայում, ինչը հնարավորություն կտա այն բռնադատվածներին, ովքեր տարբեր պատճառներով բաց են թողել սահմանված ժամկետները եւ չեն օգտվել համապատասխան արտոնություններից:

Կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` «Քաղաքացիական կացության ակտերի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծի ընդունումը վերացնում է Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի կիրառության ժամանակ ի հայտ եկած օրենքի որոշակի թերություններ եւ բացեր, որոնք պատճառ են հանդիսանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նորմալ գործունեության խաթարմանը: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա վերացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների  գործունեության ընթացքում առաջացող արհեստական խոչընդոտները, ապահովել նրանց գործունեության բնականոն ու անխաթար ընթացքը:

Հանձնաժողովում քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու Ա Ժ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծ երում :

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ`  օրենքի ընդունումը հնարավորություն կտա վերացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության խաթարման դեպքերը, ապահովել նրանց գործունեության բնականոն ընթացքը:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օ րենքների ընդունումը պայմանավորված է որոշ դրույթներում հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Պարոն Հարությունյանը նշեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված արտոնությունը պետք է վերաբերվի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին : Բռնադատվածների առաջին հերթի ժառանգներից մեկը նշված արտոնությունից կարող է օգտվել միայն օրենքով:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Կարեն Մաթեւոսյանը: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերի միջեւ եղած հակասությունների վերացմամբ ու վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ժամկետների կարգավորման անհրաժեշտությամբ: Տեղեկացվեց, որ 2003 թ. մայիսի 31-ին ՀՀ մաքսային օրենսգրքում արված լրացմամբ` մաքսային մարմիններին տրվել է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների  բացթողումից հետո երեք տարվա ընթացքում հետբացթողումային հսկողություն իրականացնելու հնարավորություն, սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով արված ժամկետային սահմանափակումը խախտումներ հայտնաբերելիս տույժ կիրառելու հնարավորություն չի տալիս:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը:Նա ներկայացրեց քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը, կասկածյալի ձերբակալման կարգը, հարցաքննության տեւողությունը եւ այլն: Պարոն Մահտեսյանը նշեց, որ ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության ներկայացրած 13 առաջարկու թյուններից 11-ը օրինագծի հեղինակներն ընդունել են:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ներկայացրած օրինագիծը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ 2001 թ. նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան եւ 2003 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական եւ քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը, որոնք ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին» ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Հեղինե Բիշարյանի, Արարատ Մալխասյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած օրինագիծը հետաձգվեց մինչեւ 30 օրով, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ներկայացրած օրենքի նախագիծը` մինչեւ 60 օրով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում :

Հանձնաժողովի որոշմամբ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Գրիգոր Ղոնջեյանի, Մնացական Պետրոսյանի, Հռիփսիմե Ավետիսյանի եւ  Արթուր Պետրոսյանի հեղինակած օրենքի նախագիծը արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը կառաջարկինստաշրջանի օրակարգում ներառել չորս եւ առաջիկա քառօրյա նիստերիօրակարգում` 5օրինագիծ:

ԱԺ պատգամավոր, ՄԱԿ խմբակցության անդամ Մնացական Պետրոսյանը 30 օրով հետաձգեց «Ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարիմասին» օրենքի նախագծի քննարկումը:

Հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» կառավարության ներկայացրեծ օրենքի նախագիծը: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես շրջանառության մեջ էր դրել համանուն մի նախագիծ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի ներկայացմամբ, սահամատեղ նախագիծ է:Ըստ նախագծի, ինովացիոն գործունեության պետական աջակցությունը պետք է իրականացվի տվյալ տարվա բյուջեում ընդգրկված տարեկան ծրագրով: Իսկ որպես աջակցության ուղղություններ սահմանված են վենչուրային եւ ներդրումային հիմնադրամների ու անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը, ֆինանսական աջակցությունը, ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաեւ կադրերի պատրաստումը:  Այս ամենի համար ֆինանսական աղբյուր են կարող հանդիսանալ պետբյուջեն, տեղական եւ միջազգային ներդրումները, վենչուրային հիմնադրամները:

«ՕԵ» խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում: Նախագծի համահեղինակ Սամվել Բալասանյանն առաջարկում է օրենսդրորեն արգելելծրագրում չընդգրկված պետական գույքի մասնավորեցումը: Նա նշում է, որ կառավարության որոշումներով անցած տարիներին սեփականաշնորհվել են առողջապահական, կրթական հաստատություններ, անգամ`  համակարգեր:Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավորը կառաջարկի ծրագրում չընդգրկված  գույքի օտարումը նույնպես արգելել:

«Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին»օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերով կառավարությունը նախատեսում է ավելի ուշ կիրառել անցյալ տարեվերջին ընդունված`  ծխախոտի արտաքին գովազդն արգելող օրենքը: Առաջարկվում է դրույթը կիրառել 2006 թ. հոկտեմբերից: Պատճառն այն է, որ տնտեսավարողներն այդ ժամանակահատվածում արդեն ունեցել են 2006 թ. համար կնքված` գովազդի պայմանագրեր: Նաեւ առաջարկվում է փոխել արտաքին գովազդի տեղադրման համար սահմանված տեղական տուրքի չափը` ծխախոտի գովազդի համար այն բարձրացնելով մինչեւ 1 ք/մ համար 3000-5000 դրամի, իսկ գովազդվող այլ ապրանքատեսակների համար իջեցնելով վերին շեմը` 1 ք/մ համար 5000 դրամի փոխարեն սահմանելով 3500 դրամ: Պատգամավոր Ալիկ Պետրոսյանի դիտարկմամբ, Հայաստանում գովազդի համար սահմանված դրույքաչափերը ոչնչով չեն զիջում աշխարհի զարգացած ու ամենաթանկը համարվող` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին: Նա առաջարկում է վերանայել դրույքաչափերը: Արեգ Ղուկասյանն էլ առաջարկում է գովազդի համար տեղական տուրք վճարելիս կիրառել միասնական` 1,5 գործակից:

Հանձնաժողովը քննարկեց այլ հարցեր եւս:


24.02.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ չորսօրյա նիստե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am