Հոկտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց:
Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում:
Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին
ԱՊՀ ՄԽՎ-ում
,
միջխորհրդարանական հանձնաժողովներում
ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ
բարեկամական խմբերի
կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով: Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել: