National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2022
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ նշելով.

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում եւ փաստացիորեն ներկայացնում են իրականությունը:

Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լավ եմ ես ձեզ հասկանում, թե որքան դժվար է տարիներ շարունակ պաշտպանել չարը: Ամեն դեպքում, դա ձեր ընտրությունն է, բայց այս կազմակերպությունն արժեքների կազմակերպություն է, ըստ այդմ՝ եկեք խոսենք արժեքների մասին, քանզի կարեւոր է, երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին:

Պարո՛ն Սեիդով, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին այս հարգարժան կազմակերպությանը, մենք պարտավորություն ստանձնեցինք զերծ մնալ քաղաքական խնդիրների լուծման հարցում ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումից: Սակայն այդ պատահեց 2020 թ., եւ ոչ ոք չարձագանքեց: Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Այսօր, բարեբախտաբար, ձեզանից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ:

Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջանում հայկական ուժերի առկայության մասին, ուզում եմ ասել, որ դա ամբողջովին սուտ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը:

Նայեք, թե ինչ է կատարվում. մասնատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն: Համենայնդեպս, մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, եւ նրանք փորձում են իրացնել այդ իրավունքը»: