National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.10.2022
Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես. Էդուարդ Աղաջանյան
1 / 23

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը:

Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին: Առաջնային է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին գերիների վերադարձի հարցում ցուցաբերած ջանքերի համար՝ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 30 հայ գերու: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերն այս հարցում կլինեն շարունակական:

Անդրադառնալով Արցախի բնակչության իրավունքներին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջեւ են: «Եթե մենք միջազգային համայնքի հետ չհաջողենք այս մարդկանց իրավունքների պահպանման հետ զուգահեռ անվտանգության նվազագույն երաշխիքներ տրամադրելու գործում, ապա էթնիկ զտումը կդառնա փաստ»,-արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը:

«Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես: Այս երկու հիմնական ուղղություններով Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն»,-դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման փաստը՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներին, կարեւորել միջազգային հանրության աջակցությունն այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արժեւորել է դիտորդական առաքելության իրականացումը, խոսել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի, բանակաշինության, զինված ուժերում բարեփոխումների կարեւորության մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը տարածաշրջանում կայուն եւ անշրջելի խաղաղություն հաստատելու հարցում ընդգծել է միջազգային չափորոշիչների պահպանումը եւ ուժի հավասարակշռության վերականգնումը: Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի՝ այսօր ուժի հավասարակշռությունը խախտված է հօգուտ ադրբեջանաթուրքական տանդեմի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ էլ ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի համար գոյատեւման իրավունք է: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ համապարփակ բանակցություններ են անհրաժեշտ, որոնք կներառեն ԼՂ հիմնախնդիրը եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները:

«Ընդհանուր արձագանք եւ վերաբերմունք ունենք իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել. խոշտանգումների եւ գնդակահարությունների տեսանյութերի, անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Մասնակցում ենք գերիներին ազատ արձակելուն  միտված գործընթացներին: Դեմ ենք ներխուժմանը ՀՀ ինքնավար տարածք: Մենք բազմիցս կոչ ենք արել ադրբեջանցիներին լքել Հայաստանի տարածքը»,-ընդգծել է Դեյվիդ Փրայսը: Նա վերահաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատրաստակամությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին օժանդակելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությանը տարբեր խորհրդարանական հարթակներում: Բարձր է գնահատվել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:


18.10.2022
Անդրադարձել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակը. հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանի գործընկերներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել ...

18.10.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հանդիպումները Հայաստանում (տեսանյութ)
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կրկին Հայաստանում են: Առանցքային քննարկումներ,  անվտանգային հարցեր, ժողովրդավարական օրակարգ ու համագործակցության ուղիներ: Մանրամասները՝ տեսանյութում:       ...

18.10.2022
Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԺԳՀ նախագահ Դեյվիդ Փրայս
Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմ...

18.10.2022
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստա...

18.10.2022
Մամուլի ասուլիս. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը:   ...

18.10.2022
Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հ...

18.10.2022
Մինչեւ 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաեւ այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական նպաստների մասին» օրենքում
Գործող կարգավորմամբ եթե ծնողը խնամքի արձակուրդում է եւ երեխայի մինչեւ երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաեւ այն դեպքում, երբ վերադառնա ...

18.10.2022
Ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ. օրինագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից: Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորություննե...

18.10.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.10.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցե...

18.10.2022
ԱԺ պատգամավորները երդման տեքստի տակ կստորագրեն. հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում: ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի հրապարակային տ...

18.10.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am