National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.03.2023
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:

Ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:

Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում: «Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն  կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին եւ նախանշել դրանց լուծման ուղիները:

Ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորվել է գործարար հատվածի եւ պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարեւորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները:

Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է կատարվել ոլորտում մեր երկրի աշխատուժի հարցին, որոշ մասնագիտությունների գծով կրթության որակի, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի ներդրման հիմնախնդիրներին: 


11.03.2023
«Պետություն-մասնավոր երկխոսություն» ֆորում. քննարկվել են գործարար միջավայրում առկա խնդիրները, պետական աջակցության ծրագրերը
Գյումրիում ենք, որպեսզի մեկ հարթակում` պետական եւ մասնավոր հատվածների միջեւ երկխոսության միջոցով բացահայտենք մարզի տնտեսական զարգացման հեռանկարները, առկա խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաեւ ներկայացնենք բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները: Կգույքագրվեն բ...

11.03.2023
Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, սակայն ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` իրականացնելու համար դատարանի որոշումը. Հասմիկ Հակոբյան
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am