National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.04.2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:

ԱԺ փոխխոսնակը եւս մեկ անգամ աջակցության եւ կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին եւ վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին:

Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսեւորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան:

«Պետք է փաստել, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու եւ օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների իրավունքների պաշտպանությունից, այս հարցում կարեւորել Սիրիայի կառավարության աջակցությունը:

Ալխաս Ղազարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջեւ պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով եւ փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:


14.04.2023
Ազգությամբ եզդի ուսանողներին խորհրդարանում հյուրընկալել է նրանց համայնքը ներկայացնող պատգամավորը
Ազգային ժողովում ապրիլի 14-ին եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է իր հայրենակից ուսանողների հետ: Պատգամավորը կարեւորել է եզդի երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքի ամենատարբեր հարցերում ու հիմնախնդիրներում` նշելով, որ երիտասարդությունն է ազգային ինքնութ...

14.04.2023
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծը
Զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագծի մշակման համար կատարված հետազոտությունները եւ գործողությունների պլանը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 14-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Նախագիծը մշակվել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ն...

14.04.2023
Հասարակության խնդիրներից մեկն ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունն է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ապրիլի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին: Լրագրողի այն հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել Տեղ գյուղի մասով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ձախողողը, ինչու են նրան ԱԱԾ պետի առաջար...

14.04.2023
Եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ապա պետք է իմանա, որ հարվածը ստանալու է. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, իհարկե, ունեցանք զոհեր: Ես չեմ ուզում նրանով մխիթարվենք, որ նրանց զոհերն ավելի շատ են եղել, քան մերը: Եթե ԶՈՒ-ի նման կեցվածքը չունենայինք, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին եւ կտեղակայվեին այդտեղ: Հետագայում մենք պետք է ելնենք նրանից, որ Զինված ուժերի ...

14.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
«Մեծարգո՛ Վալենտինա Իվանի, Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փո...

14.04.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շ...

14.04.2023
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանում եւ ԼՂ-ում 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կա...

14.04.2023
ԵՄ նախորդ դիտորդական առաքելության հաստատումից ի վեր ադրբեջանական կողմը 15 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրա արձանագրումը որեւէ փաստաթղթում չի երեւացել. Հայկ Մամիջանյան
Նորանկախ Հայաստանի ու Արցախի պատմության ընթացքում ՀՀ-ն երբեք ագրեսոր չի եղել, հարձակվողը միշտ ադրբեջանական կողմն է եղել. ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ապրիլի 14-ին` ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:   Լրագրողի այն հարցին, թե Տեղ գյու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am