National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.09.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել
1 / 1

Խորհրդարանը սեպտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառուցման փուլում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի գնման իրավունք ձեռք բերող քաղաքացիների եւ կառուցապատողի միջեւ կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության եւ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում՝ կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով չեն կարող նախատեսվել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների կամ դրանց մի մասի գրավի իրավունքի դադարեցում այդ միջոցների 75 տոկոսի նկատմամբ:

 ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են ֆիլմարտադրության ոլորտում գումարի վերադարձի սահմանաչափին:

«Օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում Կառավարությունը կսահմանի ու կհրապարակի այն ապրանքների ու ծառայությունների ցանկն ու դրանց պայմանները, որոնցից օգտվելու դեպքում կինոարտադրողները 10-40 տոկոս գումարի վերադարձ կստանան»,- ասել է հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ու հույս հայտնել, որ կարգավորումների արդյունքում կինոարտադրության ոլորտում էական առաջընթաց կապահովվի:

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների, որոնց իրացումը կնախատեսվի բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձին չափորոշիչները, իսկ ՆԳ նախարարը կսահմանի աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը: Էլեկտրոնային աճուրդը կազմակերպելու եւ անցկացնելու է Ներքին գործերի նախարարությունը: Օրակարգային հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկներն ընդունվել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում. այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները քննարկման է ներկայացրել Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Փոփոխությունները պայմանավորված են ոլորտի մի շարք խնդիրների կանոնակարգման, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի, պաշտոնավորող դատավորի բժշկական զննությունների գործընթացը լիարժեք կազմակերպելու, բժշկական զննությունների գործընթացում անհարկի միջնորդավորվածություններից խուսափելու, նաեւ օրենքում կիրառվող հասկացությունները ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կամրագրվի լիազորող նորմ՝ Կառավարության կողմից բժշկական զննությունների իրականացման կարգը սահմանելու վերաբերյալ:

Ալխաս Ղազարյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Հիմնական փոփոխությունները նախատեսվում են 94-րդ եւ 95-րդ հոդվածներում, դրանք պայմանավորված են անհատական եւ հանրային պատասխանատվությունը բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանների նկատմամբ բարձրացնելու, նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է վարչական տույժերի չափերի բարձրացում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Նարեկ Բաբայանը: Կառավարությունը եւս դրական դիրքորոշում է արտահայտել:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, 2019-2023 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունից: Ցավոք, պետք է նշեմ, որ Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել. նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021 թվականին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդ հորիզոնականում»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով, որ խորհրդում յուրաքանչյուր սեռի թիվը չպետք է պակաս լինի 3-ից: Ընդունվել են նաեւ Կառավարության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ:

Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ այն թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաեւ ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարեւոր քայլ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ-ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մոտարկելու գործընթացի իրականացումը, որը կնպաստի ներպետական օրենսդրության կատարելագործմանը եւ համապատասխան բնագավառների զարգացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանը:

««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղիների գետնանշման առանձնահատկությունները: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը, ինչպես նաեւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմը՝ ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավոտկայանատեղիների կազմակերպման համար:

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն սննդի շղթայի փուլերը եւ գործողությունները: Մասնավորապես, առաջարկվել է կենդանիների ոչ սպանդանոցային մորթը թույլատրել որսորդության եւ ձկնորսության ժամանակ՝ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական եւ ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խախտումներով պայմանավորված՝ անասնաբույժի ցուցումով, կենդանիների անկումը բացառելու նպատակով, անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների), եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների: Կարգավորումների համաձայն՝ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք եւ մթերք հայտնաբերելու դեպքում նախատեսվում է կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման եւ ոչնչացման որոշում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են 3 կազմակերպությունների պետական սեփանականություն հանդիսացող բաժնետոմսեր: Մասնավորեցումից բյուջետային մուտքերը կազմել են 826 մլն դրամ, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 208,76 տոկոսով:

««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում ներկայում կա մոտ 30 հազար գործող ՍՊԸ:


11.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն լիցենզավորման ոլորտում առկա անհամապատասխանությունները
Կառավարության՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վայրի պահանջ չնախատեսվող լիցենզավորման գործունեությամբ զբաղվելու համար օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց՝ իրենց պետության լիցենզիայի առկայության դեպքում նախատեսվում է պարզեցված կարգով թույլտվության տրամադրում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմի...

11.09.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված խաղամոլության դեմ պայքարին
Օրենքի նախագծի հիմնական էությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այսինքն՝ քաղաքացին չի կարող իր խաղային հաշիվը լիցքավորել այլ քաղաքացու քարտային հաշվից. ասել է պատգամավոր Գեւորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթակա...

11.09.2023
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր կարգավորումներն օրենսդրական անհամապատասխանությունը շտկելու նպատակ ունեն
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Ներկայումս օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում...

11.09.2023
Բարեփոխվում է ՀՀ դատական օրենսգիրքը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը
Նախագծի մշակումը բխում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաեւ այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լո...

11.09.2023
Տեսչական մարմինները լիարժեքորեն կիրականացնեն իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը. Պետրոս Մարտիրոսյան
2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով ձեւավորվել է Տեսչական մարմինների համակարգը: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող եւ...

11.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախագահ Յան Ֆիլիպ Ալբրեխտին, հիմնադրամի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վալտեր Կաուֆմանին եւ հիմնադրամի Հարավային Կովկասի տ...

11.09.2023
Փոփոխություններ եւ լրացում՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Նախա...

11.09.2023
Բարելավվել է շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրությունը
Նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերհսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկություններն ու ձեւերը, շուկայի վերահսկման ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նա...

11.09.2023
Լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում. Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում
Խորհրդարանը սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները վերա...

11.09.2023
Լիազորող նորմը Կառավարությանը պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով հաստատելու հնարավորություն կտա
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  սեպտեմբերի 11-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավ...

11.09.2023
Նախատեսվում է ստեղծել բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության գործարքների բոլոր տվյալները
Օրակարգային այս հարցի անհրաժեշտությունն առաջացել է՝ կապված նվիրատվության գործարքների շեշտակի աճի հետ: ՀՀ-ում նոտարների եւ Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու նպատակ ունի նախագիծը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակ...

11.09.2023
Առեւտրային միջպետական բեռնափոխադրում իրականացնող հայկական կազմակերպությունների մրցունակությունը կբարձրանա, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը. ՏԿԵ փոխնախարար
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրան...

11.09.2023
Նախաձեռնությամբ Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից ՀՈԱԿ-ին ամրացված գույքը, իսկ ՀՈԱԿ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ե...

11.09.2023
Իրավական դաշտի կատարելագործում՝ երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ
Նախագծի մշակումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման եւ Կառավարության լիազորությունների եւ պարտականությունների հստակ...

11.09.2023
Առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի՝ քննչական ստորաբաժանմանը վերաբերող դրույթները ճանաչել ուժը կորցրած
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ փոփոխություններով առաջարկվում է կարգավորել օրենքի այն դրույթները, որոնք այլեւս չեն գործում: Ն...

11.09.2023
Ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների համար պետության կատարած ծախսերը կլինեն նպատակային եւ արդյունավետ. ԱԺ-ում քննարկվել է Լուսինե Բադալյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը
Նախատեսվում է օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում...

11.09.2023
Նախաձեռնությամբ ներառական կրթության ոլորտում կսահմանվի ծնողական խմբեր ստեղծելու իրավունք. Զարուհի Բաթոյան
««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության իրականացմանը: Այս մասին սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում ասել է նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթ...

11.09.2023
Նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք եւս դեղերն անվճար կստանան
Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների գները, եւ այս պարագայում նաեւ անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի հիմքով տրամադրել նաեւ վերանորոգման հավաստագրեր, եւ Կառավարությունը, որպեսզի կարողանա սահմանել դրանց գնային միջակայքը...

11.09.2023
Մահապատժի վերացումը շարունակում է մնալ ՀՀ կարեւոր միջազգային հանձնառություններից մեկը. քննարկվել է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին հարցը
Ըստ էության` արձանագրությամբ մահապատիժը վերացվում է եւ ոչ ոք չի կարող դատապարտվել եւ ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների վերաբերյալ որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի իմաստով թույլատրելի չէ: Վավերացումը համահունչ է մահապատիժը Հայաստանում` որպես ամբողջական վերացման կողմնակից պե...

11.09.2023
ԱԺ նիստում քննարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը մասնավորեցման ցուցակից հանելու եւ ԿԳՄՍՆ-ին հանձնելու մասին հարցը
Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ առաջարկում ենք մասնավորեցման ցուցակից հանել եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնել Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը, որը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին՝ ուսումնամարզական հավաքների եւ մարզումների համար. այս մասին ԱԺ նիստի ըն...

11.09.2023
Արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեկ կանգ...

11.09.2023
Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին»  օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմ...

11.09.2023
ԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը
Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթա...

11.09.2023
Մեկնարկել են ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am