National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
02.10.2023
Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին՝ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ:

Բարձր գնահատելով բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ առկա գերազանց համագործակցությունը՝ Հայկ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու եւ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:

Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել սեպտեմբերի 28-ին Կիպրոսի խորհրդարանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտելու մասին» միաձայն ընդունած բանաձեւի կապակցությամբ:

Կարեւորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենց այցը Հայաստան ոչ միայն պատմական ամուր կապերի, այլեւ եղբայրական Կիպրոսի եւ նրա ժողովրդի լիակատար համերաշխության ու զորակցության հավաստիքն է:

Կիպրոսցի գործընկերները մեկ անգամ եւս հաստատել են իրենց լիակատար աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին:
 
 


02.10.2023
Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողակա...

02.10.2023
18 հարց` հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սա...

02.10.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զին...

02.10.2023
Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am