National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.10.2023
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար 60 տոկոս հավելում կսահմանվի. Լեւոն Բալյան
1 / 3

Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը`  առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատավորների` «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը ցայտուն է: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում` դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության եւ շահագրգռվածության բացակայության մասով»,- նկատել է Արդարադատության փոխնախարարը:

Ըստ զեկուցողի` պետք է նկատի ունենալ, որ օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետեւ վերանայվել են նաեւ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն` անհրաժեշտ է վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը, ինչի համատեքստում նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ին 60 տոկոս հավելում սահմանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

Նախագծին վերաբերող հարցով է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով զեկուցողից հետաքրքրվել է` քանի՞ դատավոր է լինելու նախագծի շահառու եւ բյուջեի վրա որքա՞ն հավելյալ ծախս է ենթադրում  նախագծի ընդունումը:

«Օրենքի գործողությունը տարածվելու է 206 դատավորի նկատմամբ. նրանք կազմում են դատական համակարգի ավելի քան 66 տոկոսը: Մոտավոր հաշվարկով նախագիծը բյուջեի վրա 1 մլրդ 400 մլն դրամի ծանրաբեռնվածություն է առաջացնելու»,- հարցին ի պատասխան նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ այն քննարկվել է դեռեւս տարեսկզբին` դատաիրավական բարեփոխումների շրջանակում:

«2022-2026 թվականների ռազմավարության շրջանակում բարձրացվել են Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը: Փոփոխությունն ապահովելու է որակյալ կադրերի ներգրավում առաջին ատյանի դատարանների ատյանում: Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր տարեկան 2000 դատական գործ է քննում»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծին տվել է դրական եզրակացություն:

«Առաջին ատյանի դատավորների եկամուտների ավելացումը դատաիրավական բարեփոխումների մեր փոփոխություններից մեկն է, որը եւս պետք է ուղղված լինի դատական համակարգի առողջացմանը: Գործող աշխատավարձերի պարագայում կադրերի անընդհատ հոսունություն ենք ունենում: Նման ծանրաբեռնվածության, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքի ու ցածր վարրձրատրության դեպքում դատավորները նախընտրում են գնալ մասնավոր ոլորտ, ունենալ բարձր եկամուտ ու քիչ ծանրաբեռնվածություն: Կադրային հոսունությունը կանգնեցնելու ու լավ մասնագետներին համակարգ ներագրավելու համար կարեւոր է, որ արժանապատիվ վարձատրություն ապահովենք»,- մտքերի փոխանակության ընթացքում ասել է Արուսյակ Ջուլհակյանն ու կոչ արել գործընկերներին դրական քվեի արժանացնել օրենքի նախագիծը:


03.10.2023
Աշխատանքային քննարկում խաղամոլության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ
Մեր քննարկման առիթը կապված է Ֆինանսների նախարարության եւ մասնավոր հատվածից եկող առաջարկությունների, ինչպես նաեւ ԱԺ լիագումար նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորների բարձրաձայնած հարցադրումների հետ: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք իրենց...

03.10.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը  հոկտեմբերի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումը: Նախատեսվում է, որ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակո...

03.10.2023
Առաջարկվում է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը
Փոփոխությունների հիմնական նպատակն է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` հստակեցնելով դրանց իրականացման գործընթացը, որը ներկայումս օրենքով հստակ չէ, եւ ամրագրել մաքսային հսկողության գոտում վարքագծի հատուկ կանոններ, որոնք կսահմանվեն Կառավարության ...

03.10.2023
Բարեփոխվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը
Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստան...

03.10.2023
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն. Արդարադատության նախարարի տեղակալ
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում արձանագրվել են մի քանի խնդիրներ, որոնք կարգավորելով կբարելավենք կոմիտեի գործունեությունը` ապահովելով ավելի բարձր արդյունքների ամրագրում: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քն...

03.10.2023
Նախագծի ընդունմամբ կդյուրացվի ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը
Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ իրավասու մարմիններին առավել դյուրին եւ լիարժեք կազմակերպելու ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու գործընթացը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ ...

03.10.2023
Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մա...

03.10.2023
Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա. ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հա...

03.10.2023
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի ...

03.10.2023
Շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բ...

03.10.2023
Նախագիծ` միտված օրենսդրական բացը շտկելուն եւ լիազորող նորմ սահմանելուն
Գործող օրենքով ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Սակայն բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Փոփոխությունների նպատակն ...

03.10.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Լեռնային Ղարաբաղում օրեր առաջ հերոսաբար զոհված մեր հայրենակիցների, ինչպես նաեւ երեկ զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի հիշատակը: Խորհրդարանականները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am