ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը:
Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:
Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:
Նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: