Հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովում աշխատանքները կսկսի ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Նիկոլայ Ռիժկովը:
Նույն օրը հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները խորհրդարանում կամփոփվեն համանախագահների մամլո ասուլիսով: