National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.8.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.08.2008
Ներկայացվեցին դատաբժշկական փորձաքննության արդյունքները

2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը օգոստոսի 29-ին հրավիրեց հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:

Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն, օգոստոսի 28-ի դրությամբ 9 մեղադրյալ կալանքի տակ են գտնվում:

Պարոն Նիկոյանը օգօոստոսի 19-ին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` հանձնաժողովի  առջեւ դրված խնդիրները լուծելու նպատակով խնդրելով տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն մի շարք  հարցադրումների վերաբերյալ: Մասնավորապես` 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններում ներգրավված ոստիկանության աշխատակիցներից ում ի՞նչ զենք կամ հատուկ միջոցներ են ամրակցվել, ներկայացնել նրանց անվանական ցուցակն ամբողջությամբ` նշելով հատկացված զինատեսակը կամ հատուկ միջոցը իր համարանիշերով: Մանրամասնել, թե մարտի 1-2-ին կիրառված զենքերից կամ հատուկ միջոցներից յուրաքանչուրից քանի փամփուշտ է կրակվել: Ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է, թե ոչ: Եթե այո,  ու՞մ կողմից, ի՞նչ իրավական հիմքերով, եւ ինչո՞վ էր պայմանավորված զենք կիրառելու անխուսափելիությունը: Հատուկ միջոցների ճիշտ գործադրման դեպքում արդյո՞ք դրանք կարող էին մարդկանց մահվան պատճառ հանդիսանալ, եթե այո, ապա ինչու՞: Նաեւ` խնդրել են ուղարկել 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործադրած «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման կարգի եւ տեխնիկական բնութագրերի մասին համապատասխան տեղեկատվություն: Պարոն Նիկոյանը ոստիկանությանը խնդրել է նաեւ հանձնաժողովին տրամադրել թե Ազատության հրապարակի եւ թե  հաջորդող գործողությունների վերաբերյալ ամբողջական տեսագրությունները, քանի որ 2008 թ. մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ  նրանց ներկայացրած տեսագրությունը ամբողջական չէ եւ չի երեւում դրանց իրականացման ժամանակը:

Ոստիկանության պատասխան գրության մեջ, որը հանձնաժողովը ստացել է օգոստոսի 28-ին, նշված է, որ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններում ներգրավված ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության զորքերի զինծառայողների սպառազինության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը եւ հանձնաժողովը սպառիչ պատասխանը կարող է ստանալ հատուկ քննչական ծառայությունից: րության մեջ նշված է, որ ցուցարարների վրա կրակ բացելու հրաման որեւէ մեկի կողմից չի տրվել:  Հաջորդ հարցին ի պատասխան  նշված է, որ հատուկ միջոցների ճիշտ գործադրման դեպքում մարդկային զոհերի բացառման կամ հնարավորության հարցը քննարկվում է հատուկ քննչական ծառայությունում իրականացվող նախաքննության շրջանակներում  եւ լիարժեք պատասխանը կստացվի նախաքննության ավարտից հետո: Հատուկ  միջոցների օգտագործման հետ կապված խնդիրները ուսումնասիրելու նպատակով նախաքննության մարմնի կողմից մասնագետ են ճանաչվել համապատասխան անձինք եւ հարցի սպառիչ պատասխանը, ինչպես նշված է գրության մեջ, հանձնաժողովը կարող է ստանալ հատուկ քննչական ծառայությունից:  րության մեջ նշված է նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում ներկայացված տեսագրություններից բացի ՀՀ ոստիկանությունը այլ տեսագրություններ չունի: Պարոն Նիկոյանը դժգոհություն արտահայտեց  ոստիկանության պատասխանի առնչությամբ, նշելով, որ նման պատասխաններով հանձնաժողովը չի կարող իր առջեւ դրված խնդիրները կատարել:

 ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը գտնում է, որ հաշվի առնելով այն հսկայածավալ աշխատանքը, որ հանձնաժողովը պետք է կատարի, փաստահավաք անկախ մասնագիտական խմբի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել, ինչը նաեւ ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկն է:

Հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին հանձնաժողովի նախագահի առաջարկին` նույնպես  նշելով, որ փորձագիտական խմբի ստեղծումը  անհրաժեշտություն  է:

ՀՀ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը պարզաբանումներ ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվածքներ ստացածների եւ մահվան հանգամանքների դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ: Պարոն Վարդանյանի խոսքով` այս ընթացքում կենտրոնը իրականացրել է 125 մարդու ամբուլատոր, 140 մարդու  ստացիոնար  եւ 10 դիակի փորձաքննություն:  Ոստիկանների եւ զինծառայողների շրջանում 34 մարդ ստացել է պայթյունային բեկորային վնասվածք եւ 1 հրազենային: Ցուցարարներից 10-ը ստացել են հրազենային վնասվածք, 6-ը` բեկորային:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am