National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.04.2011
Ազգային ժողովի կողմից հրաժարականների ընդունման կարգի մասին պարզաբանում

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով սահմանված է պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկման ընդհանուր կարգը: Համաձայն նշված հոդվածի 6-րդ մասի`Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

2. Ազգային ժողովի կողմից նշանակվում (ընտրվում են) հետեւյալ պաշտոնատար անձինք`

1)       Ազգային ժողովի նախագահը (Սահմանադրության 79-րդ հոդված).

2)       Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալները   (Սահմանադրության 79-րդ հոդված).

3)       Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մաս).

4)       Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հինգ անդամ (Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին մաս).

5)       Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (Սահմանադրության 103-րդ հոդված).

6)       Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը (Սահմանադրության 83.4-րդ հոդված).

7)       Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը (Սահմանադրության 83.1-րդ հոդված).

8)       Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը (Սահմանադրության 83.3-րդ հոդված).

9)       Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդված).

10)     արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականները (Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ մաս).

11)     Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսը (Սահմանադրության 83.2-րդ հոդված).

3. Վերը թվարկված բոլոր դեպքերում համապատասխան պաշտոնատար անձի հրաժարականը,  այսինքն` զբաղեցրած պաշտոնից կամավոր հրաժարումը համարվում է դադարած? առանց քննարկման եւ Ազգային ժողովի որոշման ընդունման, հետեւյալ կարգով`

1) Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո`

ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.

բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս.)

2) Ազգային ժողովի նախագահի տեղակալը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում`  եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

3) Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա իրեն նշանակած պետական մարմին հրաժարական ներկայացնելուց եւ միաժամանակ այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ).

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ).

5) Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին: Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովի նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին («Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետեր):

6) Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Նշված հիմքի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է  պատգամավորներին մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):

7) Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին? ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված («Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաս):

8) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարում են, եթե նա տվել է հրաժարական «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, ըստ որի? մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո`  3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

9) արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականները հրաժարական են ներկայացնում ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` ընդհանուր կարգով, քանի որ ՀՀ դատական օրենսգրքով կամ այլ օրենքով նրանց հրաժարականի հատուկ  կարգ նախատեսված չէ:

10) Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, երբ  նա հրաժարական է տվել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նշանակած Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդված):

4. Համաձայն Սահմանադրության 62-րդ հոդվածի երրորդ մասի Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Սահմանադրության 62-րդ հոդվածում սպառիչ ձեւով թվարկված են այն դեպքերը, երբ Ազգային ժողովը կարող է ընդունել որոշումներ: Դրանք են`

1)       Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, սույն հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերը.

2)       Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով ընդունվող Ազգային ժողովի որոշումները.

3)       Ազգային ժողովի ուղերձները եւ հայտարարությունները:

Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովի որոշումները նույնպես սպառիչ ձեւով թվարկված են «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, ըստ որի այդ որոշումներն են`

ա) հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի օրակարգերը հաստատելու եւ դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի? ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

ը) հարցի քննարկումը մեկ ժամով ընդմիջելու մասին`

Այդպիսով, ակնհայտ է, որ պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու որեւէ դեպք Սահմանադրությամբ կամ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված չէ:

5. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 8-րդ մասի? Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում նշված դրույթի առկայությունն ուղղակիորեն պայմանավորված է 1995 թվականի հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով եւ մինչեւ 2007 թվականի փետրվարի 26-ի խմբագրությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածով:

1995 թվականի հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մինչեւ 2007 թվականի փետրվարի 26-ի խմբագրությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն`

«1. Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման հարցը քննարկվում է, եթե այն պաշտոնապես`

ա) հայտարարվում է Ազգային ժողովի նիստում.

բ) ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին`

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման մասին հարցը քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից`  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ»:

Խնդրի կապակցությամբ ՀՀ Սահամանդարության 58-րդ հոդվածի մեկնաբանություններում նշված է.

«ՀՀ Սահմանադրոթյան 1995թ. հուլիսի 5-ի խմբագրությամբ տեքստի 58-րդ հոդվածը սահմանում էր ՀՀ Նախագահի հրաժարականի` խնդրո առարկա հոդվածով սահմանված իրավակարգավորումից էականորեն տարբերվող կարգ: Ըստ նախկին իրավակարգավորման` Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն` ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու հարցի լուծումը վերապահված էր Ազգային ժողովի հայեցողությանը: Մինչդեռ ներկա իրավակարգավորմամբ Ազգային ժողովին նշված հարցում հայեցողություն դրսեւորելու հնարավորություն ընձեռված չէ: Եթե ՀՀ Նախագահը հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամ կետում հրաժարականը ներկայացնում է կրկին, ապա հրաժարականն այդ փաստի ուժով ինքնըստինքյան համարվում է ընդունված»:

Մեկնաբանության առարկա հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի (սպառիչ կերպով մատնանշված է այն հարցերի շրջանակը, որոնց կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ է ընդունում) համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովից համապատասխան որոշման ընդունում չի պահանջվում: Ավելին, ցանկացած որոշման ընդունում քվեարկության գործընթացի արդյունք է: Ուստի գործնականում չի բացառվում, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու հարցի առնչությամբ քվեարկության արդյունքում հրաժարականի ընդունումը մերժվի: Մինչդեռ նման իրավիճակը կհակասի Սահմանադրության 58-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանն առ այն, որ այդ հոդվածով սահմանված ժամկետում հրաժարականի կրկնումն այն իրավական հիմքն է, որը բավարար է Նախագահի հրաժարականն ընդունված համարելու համար: Այսպիսով, ըստ ՀՀ Սահմանադրույան 58-րդ հոդվածի, ինչ պես նաեւ դրան համապատասխան` ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Նախագահի հրաժարականի ընդունման փաստն արձանագրվում է ոչ թե ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշմամբ, այլ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ): Համաձայն ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի` ինչպես հրաժարականի ներկայացման, այնպես էլ դրա ընդունման մաuին Ազգային ժողովի նախագահը հանդեu է գալիu պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ)»:

Թեեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված է պաշտոնատար անձի հրաժարականը գաղտնի քվեարկությամբ ընդունել  վերաբերյալ դրույթ, սակայն նույն օրենքով որեւէ պաշտոնատար անձի հրաժարականի ընդունման մասին հարցի քննարկում նախատեսված չէ, բացառությամբ? մինչեւ 2007 թվականի փետրվարի 26-ի խմբագրությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածով նախատեսված? Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգի, որի գործողությունը դադարեցված է: Սակայն, նախկինում գործող այդ դրույթն է պատճառը, որ մինչ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի ,բե կետում պահպանվել է դրույթ, ըստ որի Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի (դրույթը տարածվում է նաեւ չորսօրյա նիստերի օրակարգի վրա) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերից է նաեւ Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը եւ ենթակա է վերացման:

Պետք է նշել նաեւ, որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի`  նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի (Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը): Նույն իրավական ակտի ընդհանուր եւ հատուկ մասերի միջեւ հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները:

Տվյալ դեպքում` Ազգային ժողովի կողմից ընտրված (նշանակված) պաշտոնատար անձանց հրաժարականի հարցը կարգավորող օրենսդրական ակտերում ամրագրված` վերը մանրամասն շարադրված, միասնական սկզբունքից բխում է, որ պաշտոնատար անձի հրաժարականը (պաշտոնից կամավոր հրաժարումը) համարվում է ընդունված առանց Ազգային ժողովի լրացուցիչ որոշման:
 
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am