National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
21.04.2011
Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների մամլո ասուլիսը Ազգային ժողովում
1 / 5

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 21-ի մամլո ասուլիսում ներկայացրին իրենց այցի արդյունքները եւ պատասխանեցին  լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը տեղեկացրեց, որ Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում իրենց պատվիրակությունը արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԱԽ քարտուղարի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ցեղասպանության թանգարանում ծանոթացել է Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերին: Պատվիրակությունը եղել է Լեռնային Ղարաբաղում եւ հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Նախագահի ու ԱԺ նախագահի հետ:

Ինչպիսի՞ ուղիներ է տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման համար հարցին ի պատասխան բարոնուհի Քոքսը նշեց. «Մենք այնտեղ ականատես եղանք, թե Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացում ինչ առաջընթաց է եղել: Ես կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցելու բանակցային գործընթացին: Ես տեսնում եմ, որ Հայաստանը, հայերը կամք են ցուցաբերել շարժվել այդ սկզբունքների հիման վրա ու հիմա ադրբեջանցիներն էլ պետք է համագործակցեն»:

Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին խոստացավ Բրիտանիա վերադառնալուն պես    Համայնքների պալատին ներկայացնել այն ամենը, ինչին ականատես է եղել Ղարաբաղում, քանի որ թյուր տեղեկություններ կան այդ ամենի վերաբերյալ:

Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Բրիտանիայում մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Մեծ Բրիտանիա` ես կպատմեմ այն ամենը, ինչ տեսա, իմ տպավորությունները կկիսեմ իմ գործընկերների հետ»,- նշեց Ջոն Ուիթինգդեյլը: Նա տեղեկացրեց նաեւ, որ մտադիր է ցուցահանդես կազմակերպել բրիտանական խորհրդարանում` իրազեկելու համար իր գործընկերներին Հայոց ցեղասպանության մասին:

Բարոնուհի Քերոլայն Քոքսի կարծիքով` ցավալի է, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա` ցանկացած ցեղասպանություն, որը ժխտվում է եւ չի ճանաչվում, հող է նախապատրաստում նոր ցեղասպանությունների համար: Բարոնուհու գնահատմամբ` ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը բխում է արդարության ու մարդու իրավունքների սկզբունքներից: «Ես, հայ չլինելով, ցանկանում եմ ասել, որ Հայոց ցեղասպանության վերքերը չեն սպիանա, եթե այն չընդունվի»,-ասաց Քերոլայն Քոքսը: Նա նշեց, որ երբ որպես բուժքույր Թուրքիայում էր,  իր թուրք գործընկերները նույնպես իր հետ զրույցներում նշում էին, որ ցանկանում են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ նրանք չեն կարող շարունակ ապրել ստի մեջ: «Տխուր է, երբ երկրի ղեկավարությունը վախենում է ճշմարտությունն ասել»,- ընդգծեց Քոքսը:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Շրիլա Ֆլեդերի խոսքով` ինքը բավականին վատ է զգում, որ Հայոց ցեղասպանության այդքան ապացույցների պարագայում իրենց կառավարությունը դեռեւս չի ճանաչել այն: Անշուշտ, դրա պատճառը, ըստ նրա, Թուրքիան է: «Սակայն դա մեզ չի խանգարելու, որպեսզի մեր ջանքերը շարունակենք գործադրել, քանի որ տեղի ունեցածը հանցագործություն է մարդկության նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի` ԵՄ անդամակցության մասին հարցադրմանը ի պատասխան` Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Լինդոն Հարիսոնը ողջունեց Հայաստանի իշխանությունների ձգտումը եվրաինտեգրման հարցում  եւ իրականացվող բարեփոխումներն  այս ուղղությամբ:

Ասուլիսի վերջում բարոնուհի Քոքսը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական իր գործընկերներին` Լեռնային Ղարաբաղ այցելելու եւ իրադրությանը տեղում ծանոթանալու համար: Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքականությանը` Ղարաբաղ այցելողներին Ադրբեջանի համար անցանկալի մարդկանց ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` տիկին Քոքսը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը լավ բան չի անում ու ի վնաս իրեն է գործում, երբ փորձում է ահաբեկել Ղարաբաղ գնացողներին: Փաստորեն իրենք եւս չափազանց ահաբեկված են ճշմարտությունից»:


21.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Վալմարի գեղանկարների ցուցահանդեսի բացմանը
Ապրիլի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց  «Վալմար» արվեստի սրահ, որտեղ  մասնակցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) «Վենետիկյան տպավորություններ»  թեմայով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը:   Ցուցահանդեսի բացումը համընկել էր նկարչի...

21.04.2011
Տեղեկատվություն
Ապրիլի 22-ին, ժամը 13.00-ին   ԱԺ  Ոսկեզօծ դահլիճում   ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա  «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am