National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
13.02.2013
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 13-ին հանդիպեց Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող նախագիծը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված եւ խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրեց ԵՄ երկրների եւ միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է:

ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարեց անկատար: Մասնավորապես նա հեղինակներին առաջարկեց այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել եւ համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ:

ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն հայտնեց եւ ընդգծեց, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետեւաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում: Լորի Մաննը նշեց, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին եւ աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Էլինար Վարդանյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար եւ պատրաստ համագործակցության:

Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության եկան:


13.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Հայաստանի Հանրապետության Ազգ...

13.02.2013
ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 13-ին հանդիպում ունեցան եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատե...

13.02.2013
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 13-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ: ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը քննարկեցին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am