National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.04.2013
«Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար Ազգային ժողովում
1 / 4

Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, անվտանգության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ողջունեց սեմինարի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ քննարկումները կընթանան արդյունավետ, քանզի անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության թեման ոչ միայն առնչվում է խորհրդարանին ու անվտանգության մարմիններին, այլեւ արդյունավետ կառավարման նպատակ է հետապնդում եւ հասարակական մեծ ընկալում ու հնչեղություն ունի:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ, նիստի համանախագահ Ֆիլիպ Ֆլուրին տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը ՀՀ Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում իրենց փորձագետները 4-5 անգամ Հայաստան կայցելեն եւ ոլորտի բարեփոխումներին ուղղված խորհրդատվություններ կիրականացնեն անվտանգության պետական մարմինների առաքելությունների, նպատակների, վերահսկողության մեխանիզմների ու ձեւերի, այս բնագավառում առկա եվրոպական փորձի մասին: Կարեւորելով հասարակական վերահսկողության խնդիրը՝ նա նկատեց, որ հասարակությունը ոչ միայն անվտանգության սպառող պետք է լինի, այլ նաեւ անվտանգության ուղղվածության մասին իր ասելիքն ունենա: Նա տեղեկացրեց, որ այս սեմինարի ընթացքում փորձագետները կներկայացնեն օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները՝ իրենց մասնագիտական փորձը համադրելով գիտական սկզբունքների հետ:

Բելգիայի դաշնային խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Լոդ Վանուստն իր ելույթում անդրադարձավ անվտանգության ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանի դերի կարեւորությանը: Նա վերահսկողության արդյունավետությունը պայմանավորեց մի շարք հանգամանքներով՝ մասնավորապես կարեւորելով անվտանգության ոլորտի իրավական կարգավիճակը, վերահսկողության ինստիտուցիոնալ լինելը, թափանցիկությունը: Վերջինս չպետք է հակասի անվտանգության մարմնի մասնագիտական գաղտնիությանը: Լոդ Վանուստը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախքան վերահսկողություն իրականացնելը խորհրդարանը պետք է հստակեցնի վերահսկման իրավական շրջանակները եւ իրատեսական հիմքերը, այնուհետեւ հետեւողական քայլերով կյանքի կոչի դրանք: Նա, որպես օրինակ, ներկայացրեց Բելգիայի անվտանգության մարմիններում 20 տարի առաջ կատարված բարեփոխումների, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության ֆունկցիաների հստակեցման առանձնահատկություններն ու ընթացքը, որոնք բանախոսի գնահատմամբ՝ տարիներ հետո բարձրացրին անվտանգության մարմինների վարկանիշը, հետեւաբար նաեւ՝ հասարակական վստահությունը: Նա հավաստիացրեց, որ ինքը հեռու է այն մտքից, որ բելգիական փորձը միակը կամ լավագույնն է, եւ ամեն մի երկիր, փորձելով իրականացնել ժողովրդավարության զարգացմանն ուղղված անհրաժեշտ խորհրդարանական վերահսկողություն, ինքը պետք է ընտրի իր կառավարման համակարգին հատուկ իրատեսական մեխանիզմները: Վերահսկման արդյունավետությունը, ըստ նրա, բացի անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելուց, շատ բանով պայմանավորված է անհրաժեշտ կամքից, նպատակից ու հետեւողականությունից:

Պաշտպանական ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանի դերին անդրադարձավ ասոցացված ավագ գիտաշխատող եւ փորձագետ Վալերի Ռատչեւը՝ համադրելով գոյություն ունեցող գիտական սկզբունքները, ներկայացնելով անվտանգության ոլորտի բարեփոխումների եւ խորհրդարանական վերահսկողության ներդրման բուլղարական փորձը: Նա, արդյունավետ վերահսկողությունը համարելով ժողովրդավարության զարգացման առանցքային գործոններից մեկը, կարեւորեց նրա հասցեականությունը: Ըստ նրա՝ ժողովրդավարական կառավարման բարձրակետը պետք է հասարակական շահը լինի, եւ ժողովուրդը հնարավորություն պետք է ունենա իրականացնելու իր իշխանությունը: Մյուս կողմից՝ իշխանությունը պետք է գիտակցի այդ շահի կարեւորությունը եւ իրականացման մեխանիզմներ մշակի: Ահա թե ինչու ժողովրդավարական հասարակությունն ընտրում է իր ներկայացուցիչ օրենսդիր իշխանությունը, որը վերահսկում է գործադիր մարմնի, իսկ վերջինս՝ պաշտպանական ոլորտի աշխատանքները: Ըստ նրա՝ խորհրդարանական վերահսկողություն չի կարող լինել, եթե զինված ուժերն արդյունավետ չեն գործում, այսինքն՝ չունեն ծրագրային կառավարում:

Կառավարման այս շղթայի մեջ նա կարեւորեց նպատակը, դրան հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսների ներդրումը եւ ստացված արդյունքը, որի արդյունավետությունը պայմանավորված է նպատակին հասնելու միջոցներից ու հետեւողական իրականացումից:

Խորհրդարանական վերահսկողության հաջողությունը, ըստ նրա, պայմանավորված է նաեւ վերահսկման թափանցիկությամբ, այն իրականացնողների պատասխանատվության աստիճանով, կարողություններով ու պարտքի գիտակցումով:

Իրավապահ մարմինների վերահսկողության գործում խորհրդարանի նշանակությանը, իրավապահ մարմինների պարտականություններին, գործադիր իշխանության մարմինների միջեւ գործառույթների բաշխմանն ու ոլորտի բարեփոխումների գործում լրատվամիջոցների դերին անդրադարձավ Ռումինիայի ներքին գործերի նախարարի նախկին խոսնակ, Հարավարեւելյան Եվրոպայի իրավապահ մարմինների կենտրոնի աշխատակից, պաշտոնաթող գնդապետ Կարմեն Վեսայլը՝ ներկայացնելով Ռումինիայի փորձը:

ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Յուրի Կովիրշինը խոսեց Ռուսաստանի անվտանգության ոլորտում, մասնավորապես ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումների արդյունքների, կադրային փոփոխությունների, հանրության հետ համագործակցության ձեւերի, պետական ինստիտուտների հեղինակության, ոստիկանության աշխատանքների վերաբերյալ հասարակական կարծիքի ձեւավորման ու դրա ազդեցության միջոցների մասին:

ԶՈՒԺՎ խորհրդարանական ծրագրերի համակարգող Թեոդորա Ֆույորը անդրադարձավ անվտանգության ոլորտի վերահսկողության գործում խորհրդարանական մշտական հանձնաժողովների դերին, առանձնահատկություններին, գործառույթներին: Վերահսկողության տեսակները, ըստ նրա, երկու խմբի կարելի է բաժանել՝ արձագանքող վերահսկողություն եւ նախաձեռնող վերահսկողություն: Առաջինը վերաբերում է կատարված փաստի վերաբերյալ հանձնաժողովի արձագանքին ու կատարած հետաքննությանը, իսկ երկրորդը կանխարգելող նշանակություն ունի: Երկրորդ տեսակին են վերաբերում հանձնաժողովի ստուգայցերը համապատասխան հաստատություններ, խորհրդարանական լսումները, զեկուցումները, համապատասխան պլանների մշակումը եւ ամենակարեւորը՝ բյուջետային վերահսկողությունը: Անդրադառնալով գործադիր մարմնի հետ համագործակցությանը, գործադիր մարմնի ներկայացուցիչ հրավիրելու՝ հանձնաժողովի իրավասությանը՝ Թեոդորա Ֆույորը տեղեկացրեց, որ աշխարհի շատ խորհրդարաններում այդ խնդիրը տարբեր կերպ է լուծված. օրինակ գործադիր մարմնի պաշտոնյան հրավերը չընդունելու դեպքում Չեռնոգորիայի խորհրդարանը նրան պատժելու լծակներ ունի, իսկ Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովը ունի տարբեր հարցերին առնչվող հետաքննություն իրականացնելու լիազորություններ: Վերջին դեպքում խորհրդարանական հետաքննությունը չպետք է համընկնի օրինապահ մարմինների հետաքննության հետ, հակառակ դեպքում դա քաղաքական միջամտություն կհամարվի:

Թեոդորա Ֆույորը վերահսկողության արդյունավետությունը պայմանավորեց գործողությունների լավ մշակած պլանով, ուստի այս առումով կարեւորեց հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի հմտությունները, տեղեկատվական աղբյուրների ու լավագույն փորձի դերն ու նշանակությունը:

Միջազգային սեմինարի ավարտին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի եւ հայ փորձագետներին՝ բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին, ժամը 10.00-ին Ազգային ժողովում կմեկնարկեն «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումները:


16.04.2013
Խորհրդարանական լսումներ՝ «Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գո...

16.04.2013
Հանդիպումներ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ապրիլի 16-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքային ու գյուղական համայնքների ղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am