National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.04.2013
ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ
1 / 3

Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր եւ պատմական որակեց ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին:

Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի հետ քննարկեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նկատելով, որ Հայաստանը լրջորեն եւ պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին որպես նախագահող երկիր: ԵԽ ներկայացուցիչը նաեւ ծանոթացրեց իրենց նախաձեռնած՝ կազմակերպության բարեփոխումների ընթացքին՝ մասնավորապես ուղղված մոնիտորինգի գործընթացի բարելավմանը ու ԵԽ 47 անդամ երկրների միջեւ հավասարության ապահովմանը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: Դրա հիմքերը, ըստ նրա, բավարար են. ԵԽ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրվել է ինչպես առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը, այնպես էլ Երեւանում ԵԽ գրասենյակին նոր կարգավիճակ հաղորդող Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունը հայտնեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի եւ ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշեց, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, եւ ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում՝ ամրագրված նաեւ Դոնթի բանաձեւով: Դավիթ Հարությունյանը սա համարեց քաղաքական նոր որակ: Նա տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ քննարկելով բոլոր դրույթներն ու առաջարկները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անունից Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել թե ԵԽ բարեփոխումների իրականացմանը, թե Նախարարների կոմիտեում Հայաստանի արդյունավետ նախագահությանը:


17.04.2013
«Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am