National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.04.2013
ԱԺ փոխնախագահն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 18-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում եւ օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները հետայսու ավելի բարձր գնահատեց, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության եւ նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

ԱԺ փոխնախագահը հորդորեց նաեւ չեխ գործընկերներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձեւը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:

Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Բաուերը տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին: Նա կարեւորեց միջպետական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների գործադրած ջանքերը եւ հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է նպաստելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ու եվրաինտեգրման իր փորձը փոխանցելու բարեկամ երկրին:

Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ:


18.04.2013
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության հանդիպումներն ԱԺ հանձնաժողովներում
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչի, Ֆրանտիշեկ Նովոսադի եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am