National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.10.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
1 / 1

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ, ովքեր հոկտեմբերի 3-6-ը Ստեփանակերտում մասնակցել են Արցախի ազատագրական պայքարի 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արցախի ազատագրական պայքար՝ Գյուլիստանից մինչեւ այսօր» խորագրով միջազգային համաժողովին:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ Երեւանում հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել եղեռնի զոհերի հիշատակը, ծանոթացել թանգարանի նմուշներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ԵՄ-Հայաստան երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրին: Փոխնախագահը կարեւորեց հյուրերի այցը Լեռնային Ղարաբաղ: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ի դեմս հյուրերի՝ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն ունեն լավագույն բարեկամները եվրոպական տարբեր երկրներում, եւ նրանք ազնիվ առաքելություն են կատարում՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, որը վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Նա կարեւորեց Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի գործունեությունը եւ առհասարակ ժողովրդական դիվանագիտության դերը խորհրդարանների միջեւ:

Բելգիայի Սենատի անդամ Անդրե Դյու Բյու դը Վարնաֆը շնորհակալություն հայտնեց փոխնախագահին ընդունելության համար եւ ասաց, որ իրենք հնարավորություն ունեցան իրական պատկերացում ստանալու թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի մասին եւ ստացած դրական տպավորությունները կկիսեն իրենց գործընկերների հետ:


07.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության վեհաժողովին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am