National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.10.2013
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 2

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց «Օրենսդրական օրակարգի քննարկման օրեր» նախաձեռնության եւ Հանրային ցանցի անդամների հետ:

Մարզային հանդիպումների ընթացքում «Օրենսդրական օրակարգի քննարկման օրեր» նախաձեռնության անդամները ուսումնասիրել եւ հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել մի շարք հարցեր: Հանդիպման սկզբում ներկաները քննարկեցին համայնքային ծրագրերում ավագ դպրոցի աշակերտների ներգրավվածության հարցը՝ առաջարկելով ներառել դա՝ որպես ուսուցման անհրաժեշտ բաղադրիչ: Նրանք կարեւորեցին աշակերտների մասնակցությունը համայնքային ծրագրերին ու միջոցառումներին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի դպրոցի փորձը: Նրա խոսքով՝ Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Տիգրան Հակոբյանի ջանքերով դպրոցի եւ գյուղական համայնքի միջեւ սերտ համագործակցություն կա, որը նպաստում է աշակերտների աշխատանքային դաստիարակությանը, արժեքային համակարգի ձեւավորմանը:

Ներկաները անդրադարձան նաեւ երկտարեցիության բացառման կարգի վերանայմանը: Ըստ նախաձեռնության անդամների՝ երկտարեցիությունն անարդյունավետ է շատ դպրոցներում, քանի դեռ չեն գնահատվել եւ դիտարկվել երեխաների կարիքները: Այսինքն՝ երեխաների նույն դասարանում մնալու պատճառները տարբեր են. դրանք պիտի ուսումնասիրվեն եւ քննարկվեն առաջիկայում:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հանրակրթության կառավարման մեջ հաշվետվողականության եւ թափանցիկության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության հարցը: Հանրային ցանցի ներկայացուցիչները փաստեցին՝ համարյա բոլոր դպրոցներն ունեն կայքէջ, սակայն դրանք ներկայացնում են սահմանափակ տեղեկություններ դպրոցի առօրյայի, բյուջեի, աշակերտական եւ ծնողական կոմիտեների գործունեության մասին:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ կրթության հիմքը հանրակրթությունն է, դպրոցում է ձեւավորվում պետության քաղաքացին, ուստի հասարակությունը պիտի տեղեկացված լինի դպրոցում իրականացվող ծրագրերից:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն առաջարկեց ԿԳՆ հետ քննարկել դպրոցների կողմից ներկայացվող տեղեկատվության պարտադիր հրապարակման ցանկը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am