National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
19.10.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հոկտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Միջազգային եւրոպական շարժման ներկայացուցիչների հետ:

Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է նպաստել երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունների մերձեցմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը: Դիեգո Պինտոն նշեց, որ շարժումը տարբեր ծրագրեր է իրականացրել Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում՝ նպաստելով տարբեր հակամարտությունների ընթացքում եւ դրանից հետո հակամարտող հասարակությունների միջեւ երկխոսությանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Շարժման գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք նույնը փորձելու են իրականացնել Հարավային Կովկասում եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում:

Ադրբեջանի ներկայացուցիչը ասաց, որ այս շարժման միջոցով նրան հնարավորություն է ընձեռնվել այցելել Հայաստան, ծանոթանալ հայ հասարակության հետ եւ Ադրբեջան վերադառնալիս անպայման կպատմի հայերի սիրալիր եւ ջերմ վերաբերմունքի մասին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, կարեւորելով նրանց այցի նպատակը Հայաստան, ողջունեց նրանց ջանքերը եւ անհրաժեշտ համարեց հայ-ադրբեջանական հասարակությունների միջեւ հարաբերությունների հաստատման գործում միջազգային կազմակերպությունների ակտիվ դերակատարումը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ վստահության մթնոլորտի ստեղծման եւ երկխոսության հաստատման համար միայն մեկ կողմի պատրաստակամությունը բավարար չէ. անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն էլ գիտակցեն ու կարեւորեն դա: «Ես այս մասին ասել եմ նաեւ նախորդ տարի Բաքվում տեղի ունեցած խորհրդարանական մի հանդիպման ժամանակ»,-ընդգծեց հաձնաժողովի նախագահը: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի հասարակությունն ամեն օր մամուլում կարդում է Ադրբեջանից եկող հակահայկական քարոզչություն, ատելության մթնոլորտի ու պատերազմի մասին ելույթներ: Եվ դա չի կարող լավ անդրադարձ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար եւ հուսով է, որ շարժման ջանքերը կծառայեն իրենց նպատակին:


19.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը, որին ներկա էին  հայաստանյայց հոգեւոր դասը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ, պատգամավորներ, կառավարության անդամներ,  Հայաստանի տարբեր մարզերից  եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am