National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.03.2014
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Մարտի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական փաթեթները:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Վարդան Այվազյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին միջմարզային եւ ներմարզային փոխադրումների խնդիրներին, ոլորտում մրցակցության զարգացմանը, միասնական վճարային համակարգի ներդրմանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցի առնչությամբ կազմակերպել խորհրդարանական լսումներ, քանի որ կան խնդիրներ:

Հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ներկայացրին իրենց տեսակետները: Հովհաննես Մարգարյանը  եւ Խոսրով Հարությունյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարեւորեցին թեմայի շուրջ խորհրդարանական լսումների անցկացումը: Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ փոփոխություններով կպարզեցվեն մրցութային ընթացակարգերը: Խոսրով Հարությունյանը կառավարությանն առաջարկեց քննարկել ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման հայեցակարգը: Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ խնդրի վերաբերյալ համակարգային մոտեցում է պետք ցուցաբերել: Նա օպերատորի ինստիտուտի ներդրումը կարեւորեց անվտանգության եւ որակյալ սպասարկում կազմակերպելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը անդրադարձան օրենսդրական փաթեթի վիճահարույց կետերին, ոլորտի բացթողումներին եւ տրանսպորտի գնի սահմանմանն առնչվող խնդիրների: Կողմ լինելով օպերատորի գաղափարի ներդրմանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ փաթեթում կան անորոշություններ եւ հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կհամալրվի կամ խորհրդարանական լսումների արդյունքում կներկայացվի նոր օրենսդրական փաթեթ:

Ամփոփիչ ելույթում ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար, անդրադարձավ պատգամավորների հնչեցրած առաջարկներին, հարցադրումներին: Արմեն Եղիազարյանի խոսքով՝ այն հարցերը, որոնք հստակ չեն օրենքի նախագծով, կհստակեցվեն կառավարության կողմից համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ամփոփիչ ելույթում եւս անդրադարձավ պատգամավորների հնչեցրած հարցերին: Մասնավորապես նա նշեց, որ, այն հարցերը, որոնք բարձրացվել են, առաջինից երկրորդ ընթերցում կքննարկեն:

Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին  «Վարչական  իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Օրենքի նախագիծը վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտին, մասնավորապես ՀՀ տարածքում վտանգավոր թափոնների, ինչպես նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրման ընթացակարգին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ փաստաթղթաշրջանառությունը, կհստակեցվեն իրավախախտումները  եւ դրանց համար սահմանված պատասխանատվության միջոցները: Բացի այդ, կբարձրացվի դրանց կիրառման արդյունավետությունը, կներդրվի լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ստացման եւ հանձման ավելի հստակեցված համակարգ:

Հարակից զեկույցում, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ փոփոխությամբ  անհատ ձեռներեցներին չի տրվելու լիցենզիա՝ տեղափոխելու վտանգավոր բեռներ:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ «Ստեփանավան» օդանավակայան  ՓԲԸ-ը, ինչպես նաեւ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ը սահմանված կարգով հանվում են  պետական գույքի մասնավորեցման ցանկից:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց,  որ  փոփոխությունները պայմանավորված են համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացրած առաջարկներով:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց  «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այն նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ  2012 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց,  որ հանձնաժողովը մանրամասն քննարկել է եւ տվել դրական եզրակացություն:

Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Օրենքի ընդունմամբ նախատեսվում է վեցամսյա ժամկետում պետական գույքի կառավարման ոլորտում գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին,  սահմանել  պետական սեփականություն համարվող գույքի կառավարման այն առանձնահատկությունները, որոնք կանոնակարգված չեն գույքային հարաբերությունները կանոնակարգող ՀՀ գործող օրենսդրությամբ, սահամանել պետական գույքային հարաբերությունների ոլորտում օրենսդրությամբ վերապահված լիազորություններ ունեցող պետական կառավարչական մարմինների գործառույթները, գործուն եւ  արդյունավետ համագործակցություն  սահմանել  գույքային հարաբերությունների բոլոր մասնակիցների միջեւ:

 Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:
 


13.03.2014
Տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի նիստը
Մարտի 14-ին՝ ժամը 12.00-ին, տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի նիստը:...

13.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 13-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am