National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.03.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 3

Մարտի 19-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ:

Քննարկվող նախագծով առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը սահմանել 240 մլն խմ: Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Արարատյան դաշտի մոտ 8000 հա մշակվող հողերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, արտեզյան ավազանի եւ Սեւ ջուր գետի ջրատվության նվազմամբ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր զեկույցում նշեց, որ Արարատյան դաշտում կա ջրի դեֆիցիտ, եւ օրենքի նախագծով առաջարկվում է այն լրացնել Սեւանից: Այսինքն՝ 70 մլն. խմ-ով փոփոխել տարեկան ջրառի չափաքանակը: Ըստ զեկուցողի՝ խոշոր ծրագրեր են իրականացվելու ջրային ոլորտում՝ ջրավազանների կառուցման, ջրի պաշարի ավելացման հետ կապված, եւ ապագայում դրանք թույլ կտան նվազեցնել լճից ջրառի չափաքանակը:

Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Սեւանա լճից ջրի բացթողնման ազդեցության գնահատականին, նոր ջրամբարների կառուցմանը եւ շահագործմանը, լճի էկոլոգիական ռիսկերին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր զեկույցում նշեց, որ վերջին տարիների ընթացքում Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 3,75 մետրով: ՀՀ բնապահպանության նախարարությունը կողմնակից է քիչ ջրառին եւ կարծում է, որ օրենքի նախագծի փոփոխության եւ նախատեսվող ջրառի չափաքանակի մեծացման դեպքում Սեւանա լճի ջրի տարեկան բացասական բալանս չպիտի արձանագրվի: Ըստ բնապահպանության նախարարի՝ շատ կարեւոր է օրինագծի ժամանակավոր բնույթը, որը թույլ կտա լուծել ոռոգման հետ կապված հարցերը առաջիկա 5 տարում, այնուհետեւ վերականգնել ջրային ռեսուրսը:

Ելույթ ունեցան ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ, բնապահպաններ, ովքեր հայտնեցին իրենց մտահոգությունները օրինագծի վերաբերյալ:

Ըստ բնապահպանների՝ վերջին տարիներին ՀՀ քաղցրահամ ջրերի շտեմարանը՝ Սեւանա լիճը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սկսել է վերականգնվել: Սակայն ջրառի չափաքանակի ավելացումը,  բնապահպանների կվնասի լճի էկոհամակարգը եւ կստեղծի էկոլոգիական ռիսկեր:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ամփոփելով լսումները, համոզմունք հայտնեց, որ բարձրացված հարցերը եւ ներկայացված առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի առաջիկա նիստում:


19.03.2014
Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Ք...

19.03.2014
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Մարտի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով աշխատանքային հանդիպում: Քննարկումներին մասնակցում էին արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության եւ իրավապաշտ...

19.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ
«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ  Արա Շիրազի մահվան մասին:Արա Շիրազի աշխատանքներն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ արվեստագետի տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Այդպիսին էլ նա կմնա  մեր հիշողության ու հայ մշակույթի պատմության մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am