Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 17-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից եւ Աշոտ Նավասարդյանի մարտական ընկերների ու հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: