National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.12.2014
Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր
1 / 17

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Վայոց Ձորի մարզում գտնվող սահմանապահ հենակետեր։ Ամանորի շեմին ՀՀ ԱԺ նախագահի՝ երեք սահմանապահ դիրքեր այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը:
Զինվորականները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։
«Հայ մարտիկի ոգին անկոտրում ու անպարտելի է»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել, որ  ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի դիվերսիոն եւ սահմանային նպատակամղված խախտումներին անցնող տարվա ընթացքում տվել են համարժեք պատասխան՝ հերթական անգամ ապացուցելով Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։
Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։
ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի անկախության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որն իր մարտունակությունն ապացուցել է նաեւ 2014թվականին եւ այդպես շարունակվելու է 2015-ին ու բոլոր ժամանակներում։
Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ Գալուստ Սահակյանը շնորհավորել եւ բարեմաղթանքի խոսք է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորներին ու զինվորականներին։
Խաչիկ համայնքում խորհրդարանի ղեկավարին դիմավորել են ջերմությամբ։ Ծավալված անմիջական զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը բնակիչներին տեղեկացրել է, որ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված,  սահմանամերձ համայնքներին վերաբերող  օրենքով կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։
Գալուստ Սահակյանն այցելության շրջանակներում կանգառ է ունեցել նաեւ Չիվա համայնքում, որտեղ հյուրընկալվել է Մանուկյանների ընտանիքում։ Գալուստ Սահակյանն իր եւ Հայաստանի օրենսդիր իշխանության անունից նվերներ է հանձնել վեց զավակ ունեցող ընտանիքին։ ԱԺ նախագահը, Մանուկյանների ընտանիքին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ  նոր սերունդն այն բարձր եւ անգնահատելի արժեքն է, որը ստանձնելու է մեր երկրի զարգացման, պաշտպանության եւ  հզորացման գործը։
Չիվա համայնքում ԱԺ նախագահը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել առօրյա խնդիրներին։



29.12.2014
Գալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է. «Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am