National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 13

Հունիսի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2014 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՝ ծախսերի ուղղվածությունը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2014-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել է 76.6 մլրդ դրամի ծախս՝ ապահովելով ծրագրի 90.6 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2014 թվականին ընդհանուր ծախսերի 47.2 տոկոսն ուղղվել է հիվանդանոցային, 33.5 տոկոսը՝ արտահիվանդանոցային ծառայությունների, 10.5 տոկոսը՝ այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի, 6 տոկոսը՝ հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը, 2.8 տոկոսը՝ բժշկական ապրանքների, սարքերի, սարքավորումների ձեռքբերմանը:

Արտահիվանդանոցային ծառայությունների 12 ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար 2014 թվականին հատկացվել է 23.8 մլրդ դրամ: Արմեն Մուրադյանը նշել է, որ նշված միջոցներով տեղամասային թերապեւտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձ բուժքույրերի կողմից բժշկական սպասարկումն իրականացվել է հանրապետության ողջ բնակչության համար:

Բնակչության ընդհանուր խմբերի՝ հղիների եւ կանանց, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց 2014 թվականին մատուցվել են 4 մլն լաբորատոր եւ օպտիկական հետազոտություններ, որոնց ծախսը կազմել է 3.2 մլրդ դրամ: Շտապօգնության ծառայություններում 2014 թվականին գրանցվել է 467 հազար կանչ՝ ծախսը կազմել է 3.2 մլրդ դրամ:

Հաշվետու տարում իրականացվել է հեմոդիալիզի 100 հազ.300 սեանս, ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնության եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղերով ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.7 մլրդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների ձեոռքբերման համար ծախսվել է 36.2մլրդ դրամ:

2014 թվականին սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց մատուցվել են 6.6 մլրդ դրամի բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, փոխհատուցվել է 61հազար 400 հիվանդանոցային դեպք, զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ծախսերը կազմել են 3.4 մլրդ դրամ, բուժօգնություն է ցուցաբերվել 15.000 հիվանդների:

Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի ապահովման ծրագրով ծախսերը կազմել են 1.4 մլրդ դրամ: Հաշվետու տարում 7.7 մլրդ դրամ տրամադրվել է մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար, հիմնականում ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել հոգեկան եւ նարկոլոգիական խնդիրներով հիվանդներին բժշկական օգնության ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:

Մոր եւ մանկան բժշկական ծառայությունների շրաջանակում իրականացվել է 3 ծրագիր, որոնց ծախսը կազմել է 14.9 մլրդ դրամ: Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման շրջանակում 2014 թվականին բուժօգնություն է ստացել 129 հազ. 100 հիվանդ :

2014-ին նախարարության ուշադրության կենտրոնում են եղել առողջապահության ոլորտում տարածաշրջանային համաչափ զարգացման խնդիրները, իսկ հիվանդների բուժումը մարզերում կազմակերպելու համար ծախսվել է 2.8 տոկոսով ավելի գումար:

Նույն օրը Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստը: ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է այս ոլորտներում 2014 թվականին պետության հատկացրած բյուջեի կատարողականը: Նա նշել է, որ հանգիստ, մշակույթ, կրոն բաժինների համար նախատեսված է եղել 21,4 միլիարդ դրամ, ռադիոյի եւ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական գործի համար՝ 6 միլիարդ դրամ: Խոսելով ՀՀ ԿԳՆ, սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների կատարողականի մասին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 100 տոկոսից բարձր կատարողական կարող ենք ունենալ միայն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման դեպքում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացնելով հաշվետու տարում կատարված ծախսերը եւ իրականացված ծրագրերը, նշել է, որ նախարարությունն իրականացրել է 16 ծրագիր՝ ապահովելով 96,6 տոկոս կատարողական եւ ծախսելով 1,1 միլիարդ դրամ: Հրանուշ Հակոբյանը նշել է նաեւ, որ տարվա ընթացքում աշխատել են երեք գերակա ուղղությամբ՝ աշխատանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի հետ, սիրիահայերի հետ կապված խնդիրների լուծում եւ Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ ծրագրերի ընդլայնում: Նախարարությունն ունի նաեւ 35 միլիոն դրամի խնայողություն : Տիկին Հակոբյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հանգամանալից անդրադարձել է սիրիահայերի՝ հայրենիք տեղափոխման եւ Հայաստանում ադապտացման խնդիրներին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է, որ 2014 թվականին նախարարությունն իրականացրել է 32 ծրագիր՝ ծախսելով 5 միլիարդ 72 միլիոն դրամ եւ ապահովելով 99,2 տոկոս կատարողական:

ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը նշել է, որ նախարարությունը 2014 թվականին իրականացրել է 60 ծրագիր՝ ապահովելով 95,5 տոկոս կատարողական եւ ծախսելով 45,5 միլիարդ դրամ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում կատարված աշխատանքները եւ նախարարության վարած քաղաքականությունը, նշել է, որ բյուջեով նախատեսված է եղել 12,6 միլիարդ դրամ եւ ապահովվել է 100 տոկոսից բարձր կատարողական: Տիկին Պողոսյանը կարեւորել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի մշակումը եւ ներկայացումը Ազգային ժողով, «Հուշարձանների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, հուշարձանների մասին տեղեկատվական շտեմարանների ստեղծումը եւ համալրումը, արխիվային նյութերի թվայնացումը: Հասմիկ Պողոսյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ուղղությամբ նախարարության իրականացրած աշխատանքներին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն անդրադարձել է 2014 թվականին իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ պետական բյուջեով նախատեսված է եղել 246 միլիոն դրամ եւ ապահովվել է 97,8 տոկոս կատարողական:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, անդրադառնալով հաշվետու տարում իրականացված ծրագրերին, նշել է, որ այն շարունակել է իր վարած քաղաքականությունը եւ օգտագործելով պետական բյուջեով նախատեսված 3,977,884,4 դրամը՝ ապահովել 99,8 տոկոս կատարողական:

Քննարկման ավարտին ոլորտի պատասխանատուները պատասխանել են պատգամավորների հարցերին:



01.06.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի հունիսի 1-3-ը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով Պրահա (Չեխիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը: ...

01.06.2015
Հունիսի 1-ին երեխաները հյուրընկալվել էին Ազգային ժողովում
Մանկությունը սեր է, ժպիտ եւ անսահման անկեղծություն: Ազգային ժողովը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ արվել էր ամեն ինչ` օրն իրական տոն դարձնելու հ...

01.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 1-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրա...

01.06.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am