National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 2

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, հարկային եւ մաքսային քաղաքականության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ չկա ծախսային որեւէ ծրագիր, որի կատարման համար պատասխանատու պետական մարմինը ստանձնած լինի պարտավորություն, եւ դրա դիմաց վճարները կատարված չլինեն ժամանակին եւ ամբողջ ծավալով:

Պարոն Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ` նախատեսված 3.9 մլրդ դրամի դիմաց: Այսպիսով` նախարարությունն արձանագրել է 95 տոկոս կատարողական: Ըստ նրա` նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմամբ, բյուջեի ծախսային ծրագրերի իրականացման տեսակետից որոշակի առանձնահատկություն ունի այն առումով, որ նախարարության համար նախատեսված բյուջեի գերակշիռ մասն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար նախատեսված միջոցներն են: Գերատեսչության բյուջեն հաշվետու տարում եղել է 7.6 մլրդ դրամ: Նա նշել է, որ բացառությամբ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը մոտ 80 տոկոս է:

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախատեսված 8.7 մլրդ դրամի փոխարեն օգտագործել է 7.5 մլրդ դրամ` արձանագրելով 86 տոկոս կատարողական: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իրականացրել է 18 ծրագիր` պահուստային ֆոնդից կրկին օգտագործելով որոշակի գումար: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 78.54 տոկոս` օգտագործելով 39.5 մլրդ դրամ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ-ին օգտագործել է 668 մլն դրամ կամ նախատեսված գումարի շուրջ 95 տոկոսը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բյուջեն էլ հաշվետու տարում կազմել է 295 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 3.8 մլրդ դրամ, կատարողականը՝ 89 տոկոս :

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների կատարողականին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բյուջեն ամբողջությամբ կատարվել է: Նրա խոսքով` 2014թ-ին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 144.8 մլրդ դրամ, ինչը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 25.3 տոկոսն է: Ընդ որում` ներքին աղբյուրների հաշվին բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 128 մլրդ դրամի չափով, իսկ պաշտոնական դրամաշնորհները կազմել են 17.3 մլրդ դրամ: Հարկային եկամուտներ եւ տուրքեր ցուցանիշը հաշվետու տարվա համար կազմել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ 23.51 տոկոսը: Պարոն Ջանջուղազյանի դիտարկմամբ` 2014թ-ին հարկային եկամուտներն ունեցել են կայուն վարքագիծ` գրեթե բոլոր ամիսներին արձանագրելով մուտքի աճ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ:

Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուներն ու ներկայացուցիչները:

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:


02.06.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Հունիսի 2-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է կառավարության կողմից հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ...

02.06.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԶԼՄ-ների հարցերի ենթահանձնաժողովի շրջանակում կայանալիք լրագրողների անվտանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հունիսի 13-14-ը Կիեւ կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Պողոսյանը, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am