Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նոյեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին ֆրանսիական մշակույթի տարածման գործում եւ ազգային կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի վարչապետի հրամանագրով շնորհվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանի ասպետի կոչում: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ:
Շքանշանը հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր երախտագիտությունն է հայտնել պարոն Մնացականյանին` հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման, մասնավորապես՝ կրթության բնագավառում ծավալած նպաստավոր գործունեության համար:
ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային բարձր պարգեւի համար եւ հավելել, որ այն պարտավորեցնում է այսուհետ եւս նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Նշենք, որ շքանշանը հիմնադրվել է 1808 թ. Նապոլեոն Բոնապարտի կողմից: