Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նիստում ներկաները քննարկել են, թե ՀՀ Վերահսկիչ պալատի մասին լրամշակվող օրենքում ինչպիսի վերահսկողական հնարավորություններ պետք է ունենա Հաշվեքննիչ պալատը՝ բանկային գաղտնիքի առկայության պարագայում վերահսկողություն իրականացնելու համար: Քննարկվել է նաեւ պալատի կողմից իրականացվելիք հանդիպակաց ստուգումների հարցը:
Նիստում որոշվել է, որ մասնակիցները մինչեւ մայիսի 1-ն իրենց տեսակետները կներկայացնեն քննարկված հարցերի վերաբերյալ: