Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով ստեղծված իրադրությանը եւ դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր: