National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.06.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

Հունիսի 3-ին ՀՀ Աժ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախագծով առաջարկվում է սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծն ընդգրկվել է ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթի մշակումն առաջին հերթին պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Օրենսդրական փաթեթը մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ, հստակեցվել են նշված օրենքներում առկա անհստակությունները, ՄԻՊ-ի լիազորությունները, գործառույթներն ու պարտականությունները: Մասնավորապես սահմանվում է, որ Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատտարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Փաթեթի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Անդրադառնալով փաթեթի բովանդակությանը՝ նա նշել է, որ նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովում ունենալ ՄԻՊ ներկայացուցիչ, ինչը, նրա կարծիքով, առավել արդյունավետ կդարձնի ՄԻՊ-ի եւ ՀՀ ԱԺ-ի համագործակցությունն ու հատկապես ոլորտի օրենսդրության կատարելագործումը: Նախատեսվում է ՀՀ մարզերում եւս ունենալ ՄԻՊ ներկայացուցիչներ. առաջնահերթությունը նախատեսվում է տալ այն մարզերին, որոնցում գործում են քրեակատարողական հիմնարկներ կամ հոգեբուժարաններ: ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ այս մարզերում ՄԻՊ ներկայացուցիչ ունենալու կարեւորությունը ցույց է տվել ՄԻՊ-ի տարիների գործունեությունը:

Քննարկման արդյունքում որոշվել է անցկացնել խորհրդարանական լսումներ: Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քվեարկության արդյունքում չի ստացել դրական եզրակացություն: Նշենք, որ հեղինակն առաջարկում է թույլատրել, որպեսզի դատարանում կողմերի շահերն անվճար ներկայացնելու հնարավորություն տրվի նաեւ այն քաղաքացիներին, ովքեր ազգական են կողմերից մեկին եւ նաեւ իրավաբան են: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից զեկույցում նշել է, որ հանրապետությունում գործում է հանրային պաշտպանի ինստիտուտը, որն իրականացնում է անվճար պաշտպանություն, ուստի նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, դրա կազմակերպումը եւ այն ղեկավարելը: Նշվել է, որ ներկայում ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որեւէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից:

Առաջին ընթերցումով է քննարկվել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը նշել է, որ օրենսդրական առաջարկի ընդունմամբ կկարգավորվի համայնքներին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին՝ առանց միջանկյալ գրանցումների եւ կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակում ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ իրականացված բարելավումներ:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Օրենսդրական առաջարկով այն դատապարտյալները, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, հիմնարկի վարչակազմի ներկայացմամբ եւ իրենց ցանկությամբ կարող են ընդգրկվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերում:

Հարակից զեկույցներում հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնություններով առաջարկվող կարգավորումները եւ ներկայացրել իր նկատառումները:

Քննարկված հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ փաստաթղթի նպատակն է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ: Նշվել է, որ համաձայնագիրը կնքվել է 5 տարով՝ հետագա գործողության հնգամյա ժամանակահատվածներով ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթե կողմերից որեւէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ): Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթի նպատակն է ապահովել կողմերի տարածքներում հանցագործության դեմ արդյունավետ պայքարի եւ քրեական դատավարության խնդիրների հաջող լուծման նպատակների իրականացմանն աջակցող անձանց օրինական իրավունքների եւ շահերի պատշաճ պաշտպանությունը: Նշվել է, որ համաձայնագիրը կիրառվում է այն դեպքերում, երբ պաշտպանվող անձանց նկատմամբ հայցող կողմի կողմից նրա ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող պաշտպանության միջոցները չեն կարող ապահովել նրանց պատշաճ անվտանգությունը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հեղինակի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի առաջարկությամբ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:


03.06.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ...

03.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Կարեն Բեքարյանն ընդունել են Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին: Հանձնաժողովի ան...

03.06.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրա...

03.06.2016
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը,...

03.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ:Հանդ...

03.06.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ
«Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am