Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2017 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2017 թվականի հունվարի 22-28-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը: