Հունվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը:
Հիմնական զեկուցող Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի փետրվարի 6-9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: