National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2017
Խանտի Մանսիսկում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստը
1 / 4

Հունիսի 6-ին Ռուսաստանի Խանտի Մանսիսկի ինքնավար մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում, որը դեռեւս վերջնական ձեւավորված չէ, նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն), Ջեմմա Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն), Տիգրան Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տատյանա Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն), Էդմոն Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Արամ Սարգսյանը («Ելք» խմբակցություն), Արարատ Միրզոյանը («Ելք» խմբակցություն) եւ Աղվան Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն): Ռուսական պատվիրակության կազմը որոշակիորեն նորացվել է աշնանը կայացած ՌԴ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի ընտրությունների արդյունքում:

Նիստը վարել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Նիստին մասնակցել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգային թեման եղել է «Խորհրդարանի ազդեցությունն ու մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, առաջընթացի եւ օժանդակության գործում»:

Հայկական կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ նիստի մասնակիցներին ու կազմակերպիչներին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի մեկնարկի կապակցությամբ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման եւ զարգացման երկկողմ պատրաստակամությունը: Տիկին Նաղդալյանն իր խոսքում փաստել է, որ երկու ժողովուրդների փոխհարաբերությունների խոր արմատներն այսօր ապահովում են հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետեւողական զարգացումը` բարեկամության, եղբայրության եւ փոխօգնության բազմադարյան ավանդույթների հիման վրա: Ստեղծված է իրավապայմանագրային ծանրակշիռ հիմք, իրականացվում են ծավալուն ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը:

Զեկույցով հանդես է եկել Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի օրենսդիր մարմնի նախագահ Բորիս Խոխրյակովը, ով տեղեկացրել է ՌԴ-ի այդ ինքնավար մարզի օրենսդիր եւ գործադիր մարմինների կատարած ծրագրային քայլերի ու գործողությունների մասին, որոնք հանգեցրել են մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Նիստի քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, դեսպաններ Իվան Վոլինկինը եւ Վարդան Տողանյանը: ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է հայկական կողմի նվաճումները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Բանավեճի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտին օրենսդրական եւ գործադիր իշխանության աջակցության համար անհրաժեշտ իրավական հիմքերին, նաեւ այդ ոլորտում երկու երկրների համագործակցության եւ առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանը եւ այդ գործում խորհրդարանների մասնակցության խնդրին:

29-րդ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ծառայություններ, քաղաքացիների մասնակցություն քաղաքի, մարզի, երկրի կառավարման գործին, հանրության եւ իշխանության միջեւ փոխադարձ կապի ստեղծման եւ ընդլայնման հնարավորություն, կառավարման գործընթացների թափանցիկության բարձրացում, առողջապահական, կրթական, մշակութային ծառայությունների տրամադրման նոր միջոցներ եւ հնարավորություններ եւ այլն:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ բոլորի համար» թեմայով ցուցահանդեսին եւ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) ու ՇՕՍ-ի (Շանհայյան համագործակցության կազմակերպություն) երկրների 19-րդ միջազգային ՏՏ-համաժողովի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում հայ պատգամավորները հնարավորություն են ունեցել խոսելու համատեղ նախաձեռնությունների վերաբերյալ, ծանոթանալու այդ ոլորտի նորամուծություններին: Քննարկվել են նաեւ ոլորտի վտանգներն ու վնասները եւ դրանց հաղթահարման ուղիները: Քննարկմանը եւ դրան հետեւած հարց ու պատասխանին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Աղվան Վարդանյանը, Դաշնության խորհրդի անդամներ Իգոր Չերնիշենկոն, Իրինա Ռոդնինան եւ Ռաֆայիլ Զինուրովը:

Օրվա ավարտին ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


07.06.2017
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ ...

07.06.2017
Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Հարգելի գործընկեր, խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասի...

07.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել երկ...

07.06.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում: ՀՀ ԱԺ փոխնա...

07.06.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում քվերակությամբ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am