National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.09.2025
Ազգային ժողովում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցադրությունը
Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ժամանակավոր դրամագիտական ցուցադրությունը, որը ներկայացնում է մեր երկրի դրամային պատմության բազմադարյա ուղին: Ցուցադրությունն ընդգրկում է եզակի նմուշներ՝ անտիկ ժամանակաշրջանում հատած դրամներից մինչեւ անկախ...

08.09.2025
Քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումը
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է: Նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատ...

08.09.2025
Նոր կարգավորումներ՝ ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանության  եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքներն ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն ա...

08.09.2025
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակ...

08.09.2025
Խորհրդարանը քննարկել է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացք...

08.09.2025
Օրենսդրական նախաձեռնությամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները
Նախագծի ընդունմամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ն...

08.09.2025
Առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսեւորման ձեւերը
Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկանութ...

08.09.2025
Կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների՝ հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները: Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխո...

08.09.2025
Ներկայացվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը
Կառավարության ծրագրով որպես հարկային քաղաքականության կարեւոր ուղղություն է առանձնացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը: Եվ մենք վերջին տարիներին հետեւողականորեն իրացնում ենք այս քաղաքականությունը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելո...

08.09.2025
Արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի ժամկետով
Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ  դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գ...

08.09.2025
Դատարանների կողմից անշարժ գույքի վրա սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու ակտերն առաջարկվում է ներկայացնել անշարժ գույքի պետռեգիստր՝ էլեկտրոնային եղանակով
Նախագծով ակնկալվում է ապահովել դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես իրականացնել էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյա...

08.09.2025
Ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով, հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելիս կավելացվեն գործող տուգանքների չափերը
ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման եւ դրոշմավորման ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն: Նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմ...

08.09.2025
Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Հարկային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է վերանայել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը, ինչպ...

08.09.2025
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում Ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում
Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային  խառնուրդի պաշարներն ուսումնասիրելու  կամ գետաողողատային տիպի հանքավայրերի ավազի արդյունահանումն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կ...

08.09.2025
Ներկայացվել են «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է հանրային իշխանության եւ նրանց պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն՝ որպես պահանջ նախատեսելով այն, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննա...

08.09.2025
Ռուստամ Բաքոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհրաժեշտության կամ հրաժարականի դեպքում պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է պա...

08.09.2025
Քննարկվել է ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող նախագիծը
Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: Բուժսպասարկման որակի բարելավո...

08.09.2025
Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները
Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջեւ դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել եւ բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը եւ վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետեւանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբ...

08.09.2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը
Ներկա դրությամբ հանրապետությունում ռիելթորական գործունեության  տեսանկյունից իրավական դաշտն ամբողջությամբ բաց է, չկան այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնցով կարող են առաջնորդվել համապատասխան մասնագետները կամ շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունները: Սեպտեմբերի 8-ին Ազգային ժող...

08.09.2025
Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի թվային օրակարգի մաս կազմող նախաձեռնություն
Էլեկտրոնային համակարգով կարգավորվող փաստաթղթաշրջանառության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք վերաբերել են բացառապես իրավահաստատող փաստաթղթերին: Այժմ առաջարկվում է սահմանել կոնկրետ պահանջներ նաեւ ոչ իրավահաստատող փաստաթղթերի դեպքում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օր...

08.09.2025
Նախաձեռնությամբ առաջարկվում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալության վրա հիմնված մոդելով
Նախաձեռնության նպատակն է բարելավել պետական գույքի օգտագործման գործող համակարգը, որը հնարավորություն է տալիս պետական եւ համայնքային մարմիններին պետական գույքը երկարաժամկետ օգտագործման տրամադրել անհատույց հիմունքներով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետակ...

08.09.2025
Առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն
Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալում  ընդգրկված են  ՀՀ սեփանակություն հանդիսացող, քաղաք Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն ու դրա զբաղեցրած հողամասը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառու...

08.09.2025
Կոնվենցիան միտված է կանխարգելելու աշխատողների եւ այլ անձանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը. Ռուբեն Սարգսյան
Կոնվենցիան միտված է կանխարգելելու աշխատողների եւ այլ անձանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը. այն կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8...

08.09.2025
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումները
«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 674 հազար երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Ստեփանյ...

08.09.2025
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2024 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցը
Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացված միջոց...

08.09.2025
Համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ նախատեսվում է համագործակցություն միգրացիայի ոլորտում
Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ ա...

08.09.2025
Ազգային ժողովը քննարկել է «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը վավերացնելու հարցը
Նախաձեռնությամբ առաջարկվում է վավերացնել «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» (ԱԴԵԿ) կանոնադրությունը: Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի կառավարման հանդեպ: Այս մա...

08.09.2025
Առաջարկվում է բռնարարին՝ որպես պարտավորություն, կրել էլեկտրոնային հսկողության միջոց. Արմեն Ղազարյան
Լրացումներով Քրեական օրենսգրքում կսահմանվի պատասխանատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպ...

08.09.2025
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատներ...





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am