ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
ա) 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիր |
Ն-817-08.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
բ) 2009 թվականի փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիր |
Ն-822-10.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
գ) 2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագիր |
Ն-823-10.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
դ) 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր |
Ն-820-09.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
ե) 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» (կից առարկությամբ) համաձայնագիր |
Ն-819-09.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
զ) 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիր |
Ն-816-08.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
է) 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիա |
Ն-815-08.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
ը) 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության եւ Նիդերլանդների Թագավորության) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագիր եւ կիրառման արձանագրություն |
Ն-821-10.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
թ) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը եւ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Բեռնում ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի կանոնակարգ |
Ն-697-29.09.2005-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
ժ) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգ |
Ն-698-29.09.2005-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
ժա) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային կոնվենցիան եւ դրա եզրափակիչ արձանագրություն (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով եւ դրանց եզրափակիչ արձանագրությամբ) |
Ն-699-29.09.2005-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
ժբ) 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ |
Ն-826-15.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ |