National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Պետական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներ
Այլ թափուր աշխատատեղեր
Իրավական ակտեր
 
Պետական ծառայության մրցույթներ
15 Հուլիսի 2024
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր՝ 1-2․2-6)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Գովազդի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել),
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Փորձագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • մասնակցում է Հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներին, կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստերին․
  • մասնակցում է Հանձնաժողովի հերթական նիստերի, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Հանձնաժողովի արտահերթ նիստերի օրակարգերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև նիստերի նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներին,
  • իրականացնում է Հանձնաժողովի նախագահին դիմած քաղաքացիների ընդունելության մասնագիտական սպասարկման աշխատանքները, Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկներ Հանձնաժողովին ուղղված գրությունների պատասխանների վերաբերյալ, վերլուծում և ամփոփում է գրությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • իրականացնում է Հանձնաժողովի նախագահին կամ Հանձնաժողովին ուղղված գրությունների պատասխանների վերաբերյալ վիճակագրական տվյալների տրամադրումը Քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչության Ընդհանուր բաժին,
  • մասնակցում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկների հրապարակման աշխատանքներին, ինչպես նաև Հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իրականացնում է լսումների նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներ։

Մրցույթը կկայանա 2024թ. օգոստոսի 22-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

        Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29 հուլիսի 2024թ.:                        

          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

          Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

          *         *        *

          Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձևը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

          ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

          ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am