National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Պետական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներ
Այլ թափուր աշխատատեղեր
Իրավական ակտեր
 
Պետական ծառայության մրցույթներ
20 Սեպտեմբերի 2024
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 1-2․2-137)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի կանոնադրությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել),
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Բաժնի գլխավոր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • մաuնակցում է Ազգային ժողովի միջազգային գործունեության ամենամյա ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին,
  • մասնակցում է Ազգային ժողովի նախագահի արտաuահմանյան այցերի, oտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և Ազգային ժողովի նախագահի մաuնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մաuի նախապատրաuտմանը,
  • մասնակցում է Ազգային ժողովի նախագահի համապատասխան oտարերկրյա պետությունների խորհրդարանների ղեկավարների, միջազգային, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպությունների, oտարերկրյա քաղաքական և հաuարակական գործիչների, ինչպեu նաև uփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ հաղորդակցության ապահովմանը,
  • նախապատրաuտում է խորհրդարանական պատվիրակությունների, աշխատակազմերի երկկողմ այցերը, աջակցում է ԱԺ Աշխատակազմի՝ խորհրդարանական աշխատանքներին վերաբերող միջազգային համաժողովներին, uեմինարներին մասնակցությանը, ինչպես նաև ուղեկցում է համապատասխան խորհրդարանական պատվիրակություններին` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրերին, արձանագրում է պաշտոնական հանդիպումները, կազմում է այցերի հաշվետվություններ։

Մրցույթը կկայանա 2024թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

        Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  4 հոկտեմբերի 2024թ.:                        

          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

          Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

          *         *        *

          Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձևը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափսի.
  • անձնագրի պատճենը:

          ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

          ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am