National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Պետական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներ
Այլ թափուր աշխատատեղեր
Իրավական ակտեր
 
Պետական ծառայության մրցույթներ
21 Մայիսի 2025
Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ (ծածկագիր՝ 1-1․2-10)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ,
  • աշխատանքային լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
  • աշխատանքային լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ՝ ժամանակի կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ծառայությունների մատուցում, ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում, որոշումների կայացում, ծրագրերի կառավարում, խնդրի լուծում, բարեվարքություն։

Վարչության պետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • ապահովում է Ազգային ժողովի և նրա մարմինների, նստաշրջանների, մշտական հանձնաժողովների և Խորհրդի նիստերի, խորհրդարանական լսումների տեղեկատվական, տեխնոլոգիական, ծրագրային, համացանցային տեղեկատվական սարքավորումների սպասարկումը,
  • ապահովում է Ազգային ժողովի պաշտոնական կայքի (www.parliament.am, ինտերնետային և ինտրանետային էջեր) և դրա հիմքում ընկած տվյալների բազաների հիման վրա ձևավորված միասնական տեղեկատվական համակարգի ծրագրավորումը, նոր տվյալների բազաների ստեղծումը, թեստավորումը, վարում է Ազգային ժողովի կայքը (4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), ինչպես նաև ապահովում է Ազգային ժողովի կայքի և դրա հիմքում ընկած տեղեկատվական համակարգի կառավարումը,
  • կազմակերպում է ստատիկ և դյուրակիր համակարգիչների սպասարկումը՝ անհրաժեշտ ծրագրային, անխափան ու բնականոն աշխատանքով ապահովմամբ,  կազմակերպում է տպիչ և պատճենահանման սարքավորումների սպասարկումը,  ներքին ցանցի ընդլայնումը և, անհրաժեշտության դեպքում՝ նորացումը,
  • ապահովում է հեռախոսակապի անխափան ու բնականոն աշխատանքը, ինչպես նաև սերվերային համակարգի սպասարկման աշխատանքները,
  • ապահովում է տեսաձայնագրող անվտանգության համակարգի սպասարկման աշխատանքները, ապահովում դրա դիտման հնարավորությունը անհրաժեշտ վայրերում,
  • ապահովում է էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված աշխատանքները,
  • կազմակերպում է նիստերի տեխնիկական ապահովումը՝ ըստ անհրաժեշտության (բարձրախոսներ, տեսանկարահանում և հաղորդում, արխիվացում, թարգմանչական համակարգեր, քվեարկության համակարգեր և այլն), ելնելով առաջացած խնդիրներից և համակարգերի արդիականացումից՝ առաջարկում է նոր լուծումներ և տեխ առաջադրանքներ,
  • իրականացնում է Վարչության գործառույթներից բխող այլ լիազորություններ։

Մրցույթը կկայանա 2025թ. հունիսի 27-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

        Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 6 հունիսի 2025թ.:                        

          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

          Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

          *         *        *

          Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձևը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

          ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

          ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am