Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության բյուջետային կառավարման և գնումների բաժնի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 1-2․2-119)
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն տնտեսագիտական կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ․
- աշխատանքային լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի
10-ի N-168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N-526-Ն, 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N-1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N-386-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
- գնումների համակարգողի որակավորում,
- ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել),
- աշխատանքային լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ՝ ժամանակի կառավարում, ծառայությունների մատուցում, փաստաթղթերի նախապատրաստում, որոշումների կայացում, ծրագրերի մշակում, խնդրի լուծում, հաշվետվությունների մշակում, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, բարեվարքություն։
Գլխավոր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) իրականացնում է գնումների գործընթացի՝ մրցույթների անցկացման նախապատրաստումը, իրականացումը, ամփոփումը և պայմանագրերի կնքումը․
բ) նախապատրաստում է առաջարկություններ գնումների պլանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցում է գնումների տարեկան պլանավորման գործընթացին.
գ) պատրաստում է Աշխատակազմի ստորաբաժանումներից, շահագրգիռ մարմիններից և անձանցից ստացված հարցումների մասին գրավոր և բանավոր պարզաբանումներ․
դ) մշակում է ԱԺ ֆինանսավորմանը առնչվող ֆինանսական բնույթի իրավական ակտերի նախագծեր կատարված հատկացումների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
ե) իրականացնում է գնումների գործընթացի՝ մրցույթների անցկացման նախապատրաստումը, իրականացումը, ամփոփումը և պայմանագրերի կնքումը.
զ) կազմում է գնումների գործընթացի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները։
Մրցույթը կկայանա 2025թ. հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 6 հունիսի 2025թ.:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):
* * *
Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
- արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
- մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
- անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով: