National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
15.01.2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակ...
15.01.2026
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունվարի 16-ին՝ ժամը 10:45-ին, 414 դահլիճում:...
14.01.2026
Փոփոխություններ եւ լրացում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Oրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համա...
14.01.2026
Առաջարկվում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի եւ տարաների առկայությունը կամ օտարումը
Նախագծերի փաթեթով առաջարկում ենք 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերու...
14.01.2026
Առաջարկվել է սահմանել լիազորող նորմ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվա...
14.01.2026
Փոփոխություններ են առաջարկվում «Բուսասանիտարիայի մասին» եւ կից ներկայացված օրենքներում
Օրենսդրական փաթեթի նպատակն է բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կար...
14.01.2026
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում...
14.01.2026
Քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հզորացմանն ուղղված կարգավորումները
Ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ: Դա Վենետիկի հանձնաժողովի դիտար...
14.01.2026
Օրենսդրական առաջարկով կպարզեցվեն դատավարական ընթացակարգերը, կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենսգրքերում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին՝ հիմք ընդունե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am