National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
20.02.2024
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թ. Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը
Հայաստանի Ազգային ժողովն ու Ազգային ժողովրդավարության ինստիտուտը համագործակցության շատ լավ փորձ ունեն: Մենք կարեւորում ենք ծրագրի միջոցով երիտասարդ մա...
20.02.2024
Աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թ. շինթույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպել էր աշ...
20.02.2024
Նախաձեռնությամբ ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ
Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքներ...
20.02.2024
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու օրենսդրությունը
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահման...
20.02.2024
Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զին...
20.02.2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում
Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղ...
20.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
20.02.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստեր կգումարի փետրվարի 26-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,...
19.02.2024
Գիրք նվիրելու օրը խորհրդանշական էր նաեւ Ազգային ժողովում
Ազգային ժողովում նշվել է Գիրք նվիրելու տոնը: Խորհրդարանում տոնի կապակցությամբ հյուրընկալվել էին Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի աշակերտներ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր