Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
14.08.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը խորհրդարանականների ուշադրության կենտրոնում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթը լայն է ու բազմաբովանդակ: Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստա...
|
13.08.2024
Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը մեր երկրի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է. Վլադիմիր Վարդանյան
Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությու...
|
13.08.2024
ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ...
|
13.08.2024
ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի օգոստոսի 13-ից 30-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լ...
|
12.08.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ...
|
10.08.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրմանը վերաբերող հարցեր. ամփոփում
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի երկրների հետ կապեր, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշ...
|
08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի ...
|
06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ...
|
06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պ...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ hasmik.soghomonyan@parliament.am