Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպան...
|
18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համա...
|
18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտ...
|
18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խոր...
|
18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական ...
|
17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «Ա...
|
17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայա...
|
17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
|
17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակ...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ hasmik.soghomonyan@parliament.am